Եղևնին

Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,

Հիշում է կանաչ իր ընկերներին,

Արահետներն է հիշում ձյունի տակ,

Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:

Երկինքն է հիշում իր գլխի վերև,

Եվ իր մայր անտառն ասեղնատերև,

Հովերն է հիշում նա գարնանային,

Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,

Եվ մայրամուտի թևերն աբրեշում,

Հիշում է սոսափն ամեն մի ծառի,

Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,

Որ էլ անտառի երգը չի լսում,

Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին

Գարուն է բերել երեխաներին,

Գարուն է բերել այս ձմռան օրով

Եվ տուն է մտել կանաչ շորերով.

Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել

Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,

Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ

Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ

Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…

Զարդարանքներով, աստղերով իր պերճ

Կանգնել է ուրախ մանուկների մեջ,

Այնպես հպարտ է նայում աշխարհին,

Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Արահետ-նեղ ճանապարհ,

բուք-սաստիկ քամի, ձյունա հողմ,

վաղորդյան-առավոտյան, տեղի ունեցող,

ցող-ջրի մանր կաթիլներ,

մայրամուտ-արեգակի մայր մտնել,

սոսափ-մեղմ քամու իջոց,

աբրեշում-մետաքս

պերճ-շքեղ:

2. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Հիշում եմ կանաչ իմ ընկերներին,

Արահետներն հիշում ձյունի տակ,

Հիշում եմ բացատն ու բուքն սպիտակ:

Երկինքն եմ հիշում իմ գլխի վերև,

Եվ իմ մայր անտառն ասեղնատերև,

Հովերն եմ հիշում ես գարնանային,

Որ ինձ օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն եմ հիշում,

Եվ մայրամուտի թևերն աբրեշում,

Հիշում եմ սոսափն ամեն մի ծառի,

Խայրուկն եմ հիշում:

3. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Զառդարանքներով աստղերով իր պերճ

կանգնել է ուրախ մանուկների մեջ,

Այնպես հպարտ է նայում աշխարհին՛

Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *