Ա. Աղաջանյան

Լինում է , չի լինում, մի տղա, նա ձանձրացնում էր մարդկանց իր հարցերով: Տարօրինակ տղան հարցնում է <<ինչու մարդիկ լեզու ունեն>>: Մարդը աչքերը չռում է և ասում, որ մարդիկ կարողանան խոսել: Տղան հարցնում է .

-Ոչ’, ես ասում եմ` ինչու մարդը լեզու ունի:

Մի օր տղան գնում է դպրոց և ուսուցչին հարց է տալիս.

-Ինչու պայուսակը պակիչ ունի:

Ուսուցիչը աչքերը չռում է, և պատասխանում

-Որ պայուսակի մեջ դնես գրքեր, գրիչ, գրչատուփ և ոչինչ չթափվի միջից:

Տղան վրա է բերում,.

-Ոչ, ես հարցնում եմ` ինչու փակիչը պայուսակ ունի:

Տղան մեծացավ, բայց շարունակեց տարօրինակ հարցեր տալ:

Օրերից մի օր էլ հարցրեց.

-Ինչու աշխատանքը մարդ ունի:

Ընկերները աչքերը չռեցին և պատասխանեցին.

-Դե, որ գնան աշխատանքի, փող աշխատեն:

Տղան էլի չհամաձայնեց, ասաց ,որ ինքն այլ բան է հարցնում , իրեն չեն հասկանում:

Ընկերները նրան խորհուրդ տվեցին նայել , արդյոք գուլպաները ճիշտ է հագել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *