Փոթորիկ

Փոթորիկ

(«Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Բայց դուք մի կարծեք, խնդրեմ, որ ես միայն անտառներում ու դաշտերում եմ ճանապարհորդել: Ոչ, ես շատ անգամ լողացել եմ նաեւ ծովերի ու օվկիանոսների վրայով, եւ ինձ հետ այնպիսի արկածներ են պատահել, որ ոչ ոքի հետ չեն պատահել:

Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում: Եղանակը հրաշալի էր: Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

Փոթորիկն այնքան ուժեղ էր, որ կղզուց մի քանի հազար (այո, մի քանի հազար) ծառ պոկեց եւ ուղիղ դեպի ամպերը վեր հանեց: Հարյուրավոր փութ կշռող հսկա ծառերն այնքան էին բարձրացել, որ գետնից նայելիս բմբլի չափ էին թվում:

Բայց հենց որ փոթորիկը վերջացավ, իսկույն արմատներ գցեց այնպես, որ կղզու վրա փոթորկից ոչ մի հետք չմնաց:

Զարմանալի ծառեր են, այդպես չէ՞: Ասենք, մի ծառ բոլորովին չվերադարձավ:

Բանը նրանումն է, որ, երբ այդ ծառը վեր թռավ, նրա ճյուղերի վրա գտնվում էր մի չքավոր գյուղացի իր կնոջ հետ: Ինչո՞ւ էին նրանք ծառը բարձրացել: Շատ պարզ՝ որ վարունգ քաղեն, որովհետեւ այդ երկրում վարունգը ծառի վրա է աճում:

Այդ կղզու բնակիչները ամեն բանից շատ վարունգն են սիրում եւ ուրիշ ոչինչ չեն ուտում. վարունգը նրանց միակ կերակուրն է:

Խեղճ գյուղացիները, փոթորկից բռնված, ստիպված էին ամպերի տակ օդային ճանապարհորդություն կատարել:

Երբ փոթորիկը հանդարտեց, ծառն սկսեց վար իջնել: Գյուղացին եւ գեղջկուհին շատ հաստ էին, նրանք իրենց ծանրությամբ ծառը ծռեցին եւ ընկան ոչ թե այնտեղ, ուր առաջ աճում էր, այլ ուրիշ տեղ՝ այդ երկրի թագավորի վրա եւ, բարեբախտաբար, ինչպես մժեղի, տրորեց նրան:

– Բարեբախտաբար, – կհարցնեք դուք: Ինչո՞ւ բարեբախտաբար: Որովհետեւ այդ թագավորը շատ խիստ մարդ էր եւ կղզու ժողովրդին գազանի պես տանջում էր:

Ժողովուրդը շատ ուրախացավ, որ իրենց տանջողը ոչնչացավ, եւ նրա թագն ինձ առաջարկեց:

– Խնդրում ենք, բարի Մյունխհաուզեն, մեր թագավորը եղիր:

Դու այնքա՜ն իմաստուն ես, այնքա՜ն համարձակ:

Բայց ես կտրականապես մերժեցի, որովհետեւ վարունգ չեմ սիրում:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Փութ-պակասություն

բմբլի-անտեսանելի, թռչունների նուրբ փետուր

խարիսխ-փատյա հաստ հեծան, պատվանդան

չքվոր-թշվառ, չունևոր

2. Առանձնացրո՛ւ ամենաուրախ եւ ամենատխուր հատվածները:

Եղանակը հրաշալի էր: Մի անգամ մի մեծ նավով Հնդկաստան էինք գնում:

Բայց երբ մի ինչ-որ կղզու մոտ խարիսխ գցեցինք, ուժեղ փոթորիկ բարձրացավ:

3. Տրված համառոտ նախադասությունները ընդարձակի՛ր:

Եղանակը հրաշալի էր:

Գարնանային եղանակը հրաշալի էր:

Փոթորիկ բարձրացավ:

Ուժեղ քամուծ առավոտյան փոթորիկ բարձրացավ:

ժողովուրդն ուրախացավ:

Ժողովուրդն ուրախացավ և հրավառություն արեց:

3. Դուրս գրի՛ր հոգնակի բառեր եւ դարձրո՛ւ եզակի: Օրինակ՝ անտառներ-անտառ

տներ-տուն

անտառներ-անտառ

գյուղացիներ-գյուղացի

ծառեր-ծառ

ճյուղե-ճյուղ

բնակիչներ-բնակիչ

ամպեր-ամպ

ծովեր-ծով

արկածներ-արկած

4. Տեքստից դուրս գրի՛ր համապատասխան բառեր եւ լրացրո՛ւ աղյուսակը:

Ինչպիսի՞Ի՞նչԻ՞նչ է անում  
 մեծ նավ գնում էին
 ուժեղ փոթորիկ բարձրացավ
 հսկա ծառեր բարձրացել էին
 հարյուրավոր ծառեր բարձրացել էին
 հրաշալի եղանակ տաքացնում է

5. Տրված վերնագրերից մեկն ընտրի՛ր ու հեքիաթ հորինի՛ր:

Paint-ով համապատասխան նկար նկարի՛ր եւ հրապարակի՛ր բլոգում:

«Ծիծաղի փոթորիկը», «Թռչող կղզին», «Ելակի ծառերի անտառում» ————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *