«Կյանքը երգի, երկնքի պես…»

Առանց երգի հնարավոր չէ ապրել:Երգը հանգստացնում է նոր զգացումներ է պարգևում,ուրախ տրամադրություն է տալիս:Երգի միջոցով են մարդիկ արտահայտում իրենց զգացողությունները,սերը,տխրությունը ,զգացմունքները:Կյանքը երգի երկնքի պես անհրաժեշտ է մեզ:

Հաըրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։
  • Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր․ ընտրությունդ հիմնավորի՛ր։
  • Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։
  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։
  • Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։
  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։

Ես իմ անուշ հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:

Սազ-Երաջշտական գործիք

Լարն-շնուռ

Վառման-ջերմ

Հեզաճկուն-հեզորեն

Վիշապաձյն-վիշապի ձայն

Վսեմ-ազնիվ

Ողբաձայն-ոխապի ձայն

Երկաթագիր-երկաթի վրա գիր

  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
  • Երկաթագիր,հզաճկուն,հազարամյա,
  • Արևահամ,լուսե, ողբաձայն,արյունաքամ,
  • Լացակումաց,վիշապաձայն,լուսապսակ:
  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:
  • Երկաթագիր  — Երկաթի վրա գրել
  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ

Իմ մայրիկը: Ստեղծագործական աշխատանք

Իմ մայրիկի անունը Մարո է, նա աշխարհի ամենա բարի մայրիկն է: Կարմրահեր մայրիկս ամենա հմայիչ կինն է: Նա շատ հոգատար է և իմ բոլոր ցանկուցյուններն ու խնամքը ինքն է անում: Մենք շատ էնք սիրում միասին ժամանակ անցկացնել կինոթատրոն էնք գնում տեսարժան վայրեր էնք այցելում: Երբ նա հիվանդ է լինում ես եմ իրեն խնամում, օգնում եմ տնային գործերում: Քանի որ ես իմ մայրիկին անչափ շատ եմ սիրում:

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց. Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել, 

Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. 

— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել, 

Ուզում եմ անուշ փայփայել մեկին։ 

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ, 

Ծաղիկներն այնպես նազով են փակվում. 

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ, 

Մի նոր հուզում է սիրտըս մրրկում… 

Անտես զանգերի կարկաչն եմ լսում, 

Իմ բացված սրտում հնչում է մի երգ. 

— Կարծես թե մեկը ինձ է երազում, 

Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք… 

Առակներ

3

Տոնելու էր հնդկահավը
Իր փառահեղ տարեդարձը.
Ո՞ւմ, ե՞րբ կանչի՝ այս էր հարցը:
Սովորաբար նման պահին
Սատարում է իր մտերիմ
Ազգականը կարմրակատար:
Աքաղաղը փութով եկավ.
Երկուսն էլ՝ նույն սանրի կտավ:
Հնդկահավը խոսեց այսպես.
– Ես, թերեւս, չեմ հարգի ինձ,
Թե հյուր կանչեմ ցածր խավից:
Առաջնահերթ թող այսօր գան
Բարձրաշխարհիկ անձինք միայն,
Կանչել եմ ես սիրամարգին,

5

Ազնվացեղ հովատակին
Եվ պատվարժան մի քանի այր,
Փասիանին էլ ինքնամեծար:
Դեռ դրսից էլ մենք ունենք հյուր.
Կզաքիսը սպիտակաթույր,
Գորշ սամույրը մեծահամբավ…
Խոսքը կտրեց աքաղաղը.
– Դրացիք մեր թող գան վաղը,
Չի մատուցվի հատուկ ընթրիք,
Կռճոնն էլ է դրանց հերիք:
Հնդկահավի սրտով էր այդ,
Որ «լավ ու վատ» գային զատ-զատ:
Հոբելյարը ցուցադրաբար
Լի քսակը բացեց շռայլ:
Խոյակազարդ դահլիճ շքեղ,
Ժապավեններ, լույսի հեղեղ,

6

Վերերկրային վեհ մեղեդի՝
Շտրաուս, Հայդն ու Վիվալդի,
Որ հասու է բարձր խավին:
Շարան-շարան հյուրերն եկան,
Հովատակը չկար միայն:
Շամպայնը ճիշտ ժամը վեցին
Հանդիսավոր, գը՜մփ, պայթեցրին:
Կենաց ասաց սեգ սամույրը,
Հոբելյարին, որպես նվեր,
Բերել էր իր ջերմ համբույրը:
Աքաղաղը բացեց տոնը,
Եվ սկսվեց կերուխումը։
Կզաքիսը գլուխը կախ,
Չնայելով էլ աջ ու ձախ,
Կռթկռթոցով, խռթխռթոցով
Համտեսում էր, ինչ տեսնում էր: