Մաթեմատիկա

1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների
գումարին:
1) 9760 2) 9076 3) 9670 4) 9706 5) 97760:
2. Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք 0-ով:
1) 9-ով 2) 90-ով 3) 999-ով 4) 99-ով 5) 900-ով:
3. Գումարիելիներից մեկը մեծացրել են 8-ով, իսկ մյուսը փոքրացրել են 3-ով: Արդյունքում գումարը
1) կմեծանա 11-ով 2) կփոքրանա 11-ով 3) կմեծանա 5-ով
4) կփոքրանա 5-ով 5) կմնա նույնը:

4. Կենդանաբանական այգու տոմսը մեծահասակի համար արժի 4 եվրո, երեխայի տոմսը 1 եվրոյով ավելի էժան
է: Քանի՞ եվրո պետք է վճարի հայրը իր երկու երեխաների հետ կենդանաբանական այգի մտնելու համար:
1) 5 2) 6 3) 12 4) 7 4) 10:
5. Ընտրիր այն թվանշանը, որը 5075<50*5 գրության մեջ «*» -ի փոխարեն տեղադրելով
անհավասարությունը ճիշտ լինի:
1) 8 2) 0 3) 5 4) 4 5) 6
6. Ընտրիր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են աճման կարգով:
1) 4626, 5319, 78427, 62436
2) 78427, 62436, 5319, 4626
3) 78427, 62436, 4626, 5319
4) 4626, 5319, 62436, 78427
5) 40346, 39999, 39998, 29999
7. 1/10 ժամը րոպեներով արտահայտած կլինի
1) 12 2) 6 3) 20 4) 30 5) 4:
8. 5տ 3ց 50 կգ-ը կիլոգրամներով արտահայտած կլինի
1) 3550 2) 5530 3) 5035 4) 5553
5) 5350:

9. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորը փոքր է միավորից:
1) 26 2) 18 3) 9 4) 30 5) 36:
11. 904 և 14 թվերի տարբերությունը փոքրացրու 10 անգամ:

904-10=894 894-10=884

12. Թվային հաջորդականությունը կազմված է հետևյալ կանոնով. առաջին անդամը 1 է, երկրորդ անդամից
սկսած յուրաքանչյուր անդամը հավասար է իր նախորդի կրկնապատիկին գումարած 1: Գրեք այդ
հաջորդականության չորրորդ անդամը:


13. 39-ի և 6-ի արտադրալից հանիր 105-ի և 3-ի քանորդը:

1053-396=657

14. AC հատվածի երկարությունը 6սմ 7մմ է, BC հատվածինը՝ 8 սմ 4 մմ: Գտիր AB հատվածի
երկարությունը միլիմետրերով:

84-67=14
15. Հաշվիր 3900+( 2100:3-12×50)
արտահայտության արժեքը:

2100:3=700

50×12=50
16. Ուղղանկյան մի կողմը 6սմ է, իսկ մյուս կողմը այդ կողմի կրկնակին է: Գտիր այն քառակուսու կողմը, որի

6×4=24
պարագիծը հավասար է այդ ուղղանկյան պարագծին:
17. Պաղպաղակն արժի 300 դրամ: Արան այդպիսի 8 պաղապաղակ գնեց և վճարեց 5000 դրամ: Վաճառողը
որքա՞ն պետք է վերադարձնի:

5000-300=4700

Շունը ջրհորի մոտ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:

Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

Ձագերից մեկը, որը և միևնույն ժամանակ ամենահետաքրքրասերն էր, միշտ մտածում էր, թե ինչու նրանք պետք է այնտեղ չգնան:

Շատ ժամանակ մտածելուց հետո, որոշեց թաքուն գնալ և պարզել, թե որն է ջրհորի գաղտնիքը: Փոքրիկ շունը գնաց ջրհորի մոտ:

Նա բարձրացավ փոքրիկ պատի վրա, այնուհետև հայացք գցեց դեպի ջրհորի ներսը:

Այդ պահին նա տեսավ մեկ այլ շուն ջրի մեջ: Վախից և զարմանքից գլուխը հետ քաշեց:

Ապա որոշ ժամանակ անց կրկին գլուխը առաջ տարավ, որպեսզի ստուգի արդյոք մյուս շունը դեռ այնտեղ է, թե ոչ:

Տեսնելով, որ անծանոթը դեռ այնտեղ է, մի որոշ ժամանակ անթարթ նայեց նրան, ապա շարժեց գլուխը և տեսավ, որ մյուս շունը նույնպես շարժեց գլուխը:

Ապա շարժեց թաթը, հետո մյուսը, և տեսնելով, որ մյուս շունը կրկնում է իր բոլոր շարժումները,  բարկացավ և որոշեց կռվել անծանոթ շան հետ՝ թռչելով դեպի նա:

Ջուրն ընկնելուց հետո միայն նա հասկացավ, որ ոչ մի ուրիշ շուն էլ չկար իրենից բացի:

Նա սկսեց հուսահատորեն թաթերով իրեն պահել ջրի վրա և հաչել, մինչև ագարակի  տերը եկավ այդ ձայների վրա և փրկեց նրան:

Այդ դեպքից հետո շունը սովորեց իր դասը՝ բացահայտելով ջրհորի գաղտնիքը:

 Միշտ լսեք, թե ինչ են ասում մեծերը։ Խնդրեք, որ բացատրեն, եթե չեք հասկացել, բայց երբեք մի՛ արհամարհեք:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ շունը հայտնվեց ջրհորի մեջ։

Ա) Սաստիկ շոգ էր և շունը որոշեց լողալ։

Բ) Ջրհորում այլ շուն տեսավ, որոշեց կռվել նրա հետ։

Գ) Ցանկանում էր պարզել ջրհորի գաղտնիքը։

Դ) Ջրհորում ձուկ էր տեսել։

  • Որտե՞ղ էր ապրում շունը։
    • Ապրում ագարակում:
  • Ի՞նչ էր զգուշացրել փոքրիկ շներին մայր շունը։
    • Որ չգնան ջրհորի մոտ:
  • Ո՞վ էր ջրհորի անծանոթ շնիկը։
    • Նա ինքնրան էր նայում:
  • Ջրհորում հայտնվելուց հետո ի՞նչ պարզեց փոքրիկ շնիկը։
    • Որ ինչ վոր մի շուն կա ջրհորում:

Բառային առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնք գործողություն են կատարում։
    • Բարկանալ,խաղալ,բարձրանալ,սովորել:
  2. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ բացահայտել— բացահայտել գաղտնիքը։

Տեսնել—լույս

Չլսել—ձայն

Թռչել—հայրենիք

Սովորել—դաս

  • Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

փոքր շնիկ

սառը ջրհոր

բարի մայրիկ

մեծագարակ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։
    • մտածում էր-խորհել
    • թաքուն-գաղտնի
    • բարկացավ-ջղայնանալ
  2. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

հեռու-մոտիկ

փոքրիկ-մեծ

բարձրացավ-իջնել

առաջ-հետև

պահմտոցի

Դոնալդ Բիսեթ

Պահմտոցի

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Մի անգամ Մութը որոշեց պահմտոցի խաղալ Լուսնի հետ։

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու թաքուն մոտեցավ ու գտավ նրան։

Երբեմն էլ Մութը դեսուդեն էր նետվում, նախքան կկարողանար թաքնվել ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում։ Եվ, ընդհանրապես, նա կարողանում էր ճարպկորեն թաքնվել Լուսնից։

Բայց մեկ էլ Արևը ծագեց ու փոխվեց ամեն ինչ։

— Այ, հիմա կստանաս,— ասաց Լուսինը։— Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

— Երեխաների ետևում,— երբ նրանք դպրոց գնան,— պատասխանեց Մութը։— Ես կդառնամ նրանց ստվերը։

— Ինչ խոսք, որ խելոք ես մտածել,— ասաց Լուսինը։— Բայց երբ երեխաները մտնեն դպրոց, այդ դեպքում ո՞ւր կթաքնվես։ Հիմարիկ, ես քեզ լավ խորհուրդ կտամ․ թաքնվիր Երկրի մյուս կողմում, այլապես Արևն անմիջապես կգտնի քեզ։

— Չի գտնի,— պատասխանեց Մութը։— Սպասիր ինքդ կտեսնես, որ չի գտնի։

Բայց Արևն ավելի ու ավելի բարձրացավ երկնակամարի վրա, Մութն այնուամենայնիվ նահանջեց դեպի Երկրի մյուս կողմը ու այնտեղ գիշեր եղավ։ Իսկ այս կողմում Արևի հետ պահմտոցի խաղալու համար մնացին միայն մի քանի փոքրիկ մուգ շերտեր։

Այդ շերտերը շատ ուրախ էին, վազում էին մարդկանց ետևից, վազում էին նույնիսկ կովերի ետևից, իսկ մի քանիսը դարձան թռչունների ստվերներ և նրանց հետ թռչում էին մարգագետիններով։ Բայց ի վերջո, Արևը նրանց բոլորին էլ գտավ, ու մնաց միայն մի մուգ շերտ։

— Քեզ էլ կբռնեմ,— ասաց Արևը։— Որտեղ էլ թաքնվես՝ կբռնեմ։

— Չես կարող,— ասաց մուգ շերտը։— Ես այնպիսի տեղ գիտեմ, ուր ինձ երբեք չես գտնի։ Աչքերդ փակիր ու հաշվիր մինչև տասը, իսկ ես կթաքնվեմ։

Արևն անցավ թուխպի ետևը և հաշվեց մինչև տասը։ Հետո նորից դուրս եկավ։

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։

Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը,— այլևս դուրս չեմ գա։

Ու այլևս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ-֊մութ է։

Տեքստային առաջադրանքներ

  1. Պահմտոցի խաղալիս Մութը որտե՞ղ էր թաքնվում Լուսնից:

Մութը թաքնվում էր մերթ տների ետևում,մերթ ծխնելույզների ետևում:

2. Որտե՞ղ էր Լուսինը Մութին առաջարկում թաքնվել:

ա) երեխաների ետևում

բ) Երկրի մյուս կողմում

գ) ճանապարհն անցնող կատվի կամ շան ետևում

դ) մութ տների և ծխնելույզների ետևում

3. Ի՞նչն էր քեզ համար ամենից զարմանալին այս պատմության մեջ: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:

— Հավանաբար, թաքնվել է մեկնումեկի ետևում ու դարձել նրա ստվերը,— մտածեց Արևը։

Եվ Արևը լուսավորեց բոլոր անկյունները, խորշերը, բայց Մութը կորել էր ու կորել։ Մի օր էլ լուսավորեց, հաջորդ օրը լուսավորեց Մութին գտնելու համար, բայց այնպես էլ չգտավ ու չէր էլ կարող գտնել, որովհետև Մութը հարմար տեղ էր թաքնվել՝ սանդուղքի տակի նկուղում։

— Ի՜նչ հաճելի է այստեղ,— մտածեց Մութը,— այլևս դուրս չեմ գա։

Ու այլևս դուրս չեկավ։

Ահա թե ինչու՝ սանդուղքի տակ գտնվող նկուղում միշտ մութ-֊մութ է։

4.Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Նա թաքնվեց մերթ տների ետևում, մերթ ծխնելույզների ետևում, եւ շունչը պահած, այնքան նստեց, մինչև Լուսինն անշտապ ու թաքուն մոտեցավ ու գտավ նրան։

Տեսնենք, թե Արևի՞ց որտեղ կթաքնվես։

5. Ի վերջո Մութը կարողացավ թաքնվել Արևից՝

Ա) սանդուղքի վրա

Բ) ծխնելույզների ետևում

Գ) սանդուղքի տակի նկուղում

Դ) մարդկանց ետևում

6. Մութին թաքնվելու մի տեղ էլ դո՛ւ առաջարկիր:

Ես առաջարկում եմ որ մութը կարող էր թաքնվել սարի հետևը:

Բառային աշխատանք

  1. Նշված բառերից առաջ գրի՛ր  ինչպիսի  հարցին պատասխանող բառեր:

մութ  նկուղ

կլոր լուսին

նոր դպրոց

խելացի մարդ

  • Ըստ օրինակի կատարի՛ր առաջադրանքները՝ օրինակ՝ երգել-երգ:

թաքնվել-թաքուն

խաղալ-խաղ

բարձրանալ-բարձր

մտածել-միտք

  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հոմանիշները:
    • Թաքունգախտնի
    • Անմիջապեսանմիջաբար
    • Ստվերըշվաք
    • Նկուղում-նկուղահարկ
  • Գրի՛ր  կանաչ գույնով նշված բառերի հականիշները:
    • Մութը-լույս
    • Բարձրացավ-իջավ
    • Փոքրիկ-մեծ
    • Հաճելի-տհաճ

Եղնիկներ

Եղնիկները

Ցուրտ ու մութ գիշեր էր։ Մի հսկա եղևնու տակ իրար էին սեղմվել երկու եղնիկներ։ Անընդմեջ տեղացող ձյունն իր թավ սավանն էր փռում անտառի ծառերի, եղնիկների վրա։ Եղնիկները դունչ դնչի էին տվել ու պառկել կողք կողքի։

Ի՜նչ տհաճ էր սանձարձակ քամու ձայնը։ Երկու եղնիկները դողում էին անորոշ երկյուղից։ Սառնաշունչ քամին բռերով ձյուն էր լցնում խեղճերի ականջների մեջ, ոռնում էր, քաշքշում նրանց, ձյան շերտով ծածկում սառած մեջքերը։ Չարախինդ քամին էլ ավելի էր մոտեցնում գայլերի սարսափազդու ոռնոցը։

Առաջադրանքներ

  1. Ո՞ր բառով է բնութագրվում քամին։ Դուրս գրիր և բաժանիր բաղադրիչների։
    • Ինչ տհաճ էր սանձարձակ քամու ձայնը:
  2. Տեքստից դուրս գրի՛ր երկուական գոյական, ածական և բայ:
    • անտառ,եղնիկներ ցուրտ,սառած քաշքշում էր,պառկեց:
  3. Տեքստում ընդգծի՛ր հոդակապով երկուական բառ։
    • Անընդմեջ,սարսափազդու:
  4. Դո՛ւրս գրիր բացականչական նախադասությունը։
  5. Երեքից-չորս նախադասությամբ պատմության ավարտը հորինի՛ր։

տեքստային աշխհատանք

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Հավաքվեցին սարդերն իրար գլխի և վճիռ կայացրին․ շատ լույս է աշխարհի երեսին, պետք է փակել արքը։ Բայց ինչպե՞ս գլուխ բերել դա։ Մտածեցին ու վերջապես գլխի ընկան․ չորս կողմից կմոտենանք արքին ու  չստայնով կծա կենք նրան։

-Եկե՛ք ցանց հյուսենք,-ասաց ամենածեր սարդը և արքին գցենք նրա մեջ, պահենք մեծ տոպրակում։

Այդրապես էլ արին․ տոպրակ հյուսեցին արքի շուրջը։ Աշխարհը մթնեց։ Սարդերն ուրախացան և տոպրակը քարշ տվեցին իրեց բույնը։ Բայց բարկացավ արևը, վառեց տոպրակը, այրեց սարդերի երկար ճանկերը և դուրս եկավ կապույտ երկինք։ Այդ ժամանակվանից ահա սարդերն ավելի են վախենում արևից և վառված ճանկերով մութ տեղերում  են հյուսում իրենց ցանցը։

Պատասխանի՛ր հարցերին։

Ինչո՞ւ սարդերը որոշեցին փակել արևը։

Որ չվախենան:

Ինչո՞ւ բարկացավ արևը։

Որովհետև սարդերը չեին ուզում արև լիներ:

Տեքստից դո՛ւրս գրիր 3-ական գոյական (ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր), բայ (ի՞նչ անել, ի՞նչ լինել) ածական ( ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր) հարցերին պատասխանող բառեր։

գոյականբայածական
 սարդփակել ուրախ
 ցանց հյուսել ջղայն
 տոպրակ պահել վառված

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Խորհել-մտածել

Ահռելի-վիթխարի

Հրճվել-ուրախանալ

Զայրանալ-բորբոքվել

Տեքստից գտի՛ր և գրի՛ր տրված բառերի հականիշները։

Բացատրի՛ր տրված դարձվածքները և գործածի՛ր նախադասությունների մեջ։

Գլուխ բերել -կարողանալ,

Գլխի ընկնել -հասկանալ

Գրի՛ր տրված բառերի հոգնակին։

Լույս-լույսեր

Ցանց-ցանցեր

Ճանկ-ճանկեր

Ժամանակ-ժամանակներ

Ընդգծի՛ր այն առածը, որը համապատասխանում է տեքստի բովանդակությանը։

Լավություն արա ու ջուրը գցիր։

Խորամանկ աղվեսը երկու ոտքով է ընկնում թակարդը։

Պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Մաթեմատիկա14.05.2024

1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որիտասնավորը 8 է, միավորը՝ 7, մնացած թվանշանները՝ 3։

1) 87337

2) 33387

3) 33378

4) 78383

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորվածնվազման կարգով․

1) 10, 20, 410, 570, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 112, 99, 89, 0

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 15-ին․

1) 15, 30, 45, 101

2) 15, 30, 45, 60, 75

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 15, 30, 45, 55, 60

4․ Քանի՞ րոպե է 3/4 ժամը։

1) 45

2) 30

3) 15

4) 80

5․ Գտի՛ր թիվը, որը 9-ի բաժանելիսստացվում է 4 և 8 մնացորդ։

1) 44

2) 40

3) 54

4) 84

6․ Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգիկարգային միավորը։

1) 1

2) 10

3) 1000

4) 10000

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերիտարբերությունը, եթե նվազելինմեծացնենք 10-ով։

1) Կմեծանա 10-ով

2) Կմեծանա 20-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որըտեղադրելով աստղանիշի փոխարեն՝կստացվի ճիշտ անհավասարություն․10կմ 220մ > 10կմ *50մ։

1) 2

2) 1

3) 3

4) 5

9․Ընտրիր այն պատասխանը, որնարտահայտում է 5 կիլոմետր 25 մետրըմետրերով․

1) 5250

2) 5025

3) 5205

4) 525

10․ Արկղում կար 120 միատեսակգնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 105

2) 15

3) 205

4 )25

11․ Գրիր երկու եռանիշ թիվ, որոնքբաժանվում են և՛ 4-ի և՛ 8-ի։

104

401

12․ Քառակուսու մակերեսը 16 քառակաուսի մետր է։ Գտի՛րքառակուսու կողմը։

16:

13․Լրացրուբաց թողնվածբառը(բառերը)։ Երկու գումարելիներիտեղափոխությունից գումարը

չի փողվում

14․ Հաշվիր 1222-2*110+6։(1+2) արտահայտության արժեքը։

1+2=3

2×110=220

6:3=2

12

15․ Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և15 կարմիր գնդիկ։Առանց նայելուամենաքիչը քանի՞ գնդիկ պետք էհանել, որպեսզի դրանցից գոնե մեկըլինի դեղին։

15+3=18

18+1=19

16․ Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսիքառակուսիների կպցնելով իրարստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդուղղանկյան մակերեսը։

4+4+4=12

12×4=48

17․ Երկու պարկում միասին կա 16 կգշաքարավազ։ Երբ առաջին պարկից 4 կգ լցրեցին երկրորդ պարկի մեջ, պարկերում շաքարավազների քանակըհավասարվեցին։ Քանի՞ կիլոգրամշաքարավազ կար պարկերիցյուրաքանչյուրում։

Առաջին պարկում կար 12կգ շաքարավազ, իսկ երկրորդում 4 կգ

Կարապները

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Կարապների երամը ցուրտ վայրերից չվում էր դեպի տաք երկրներ։ Թռչում էին կարապները գիշեր ու զօր առանց դադար առնու թռչում էին նրանք կապույտ ծովերի վրայով։ Լուսնյակ գիշեր էր․ ներքևում հազիվհազ նշմարվում էր ծովերի արծաթազօծ գոտին։ Բոլոր կարապներն էլ շատ հոգնել էին, բայց շարունակում էին ճախրել։ Առջևից թռչում էին տարեց և ուժեղ կարապները, իսկ երամի վերջում ՝ թույլերը։

Նշի՛ր տրված նախադասության մեջ ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։

Ոսկեզօծ արևի տաք շողերն ընկել էին լեռների բարձր կատարներին։

Ոսկեզօծ

Դուրս գրի՛ր երկուական գոյական, ածական և բայ։

Փոքրիկ տղան մի փշոտ վարդ տեսավ։ Մոտեցավ, որ պոկի, բայց սուր փշերը ծակեցին նրա նուրբ մատերը։

ԳոյականԱծականԲայ
 տղա նուրբ մոտեցավ
 մատեր փշոտ տեսավ

Տրված արմատները և ածանցները միացնելով հինգ բառ կազմի՛ր։ Գրի՛ր այդ բառերը։

Մայր-ուկ

Սև-ուհի

Սուրբ-ենի

Բախտ-ություն

Թագ-ավոր

մայրենի,սևուկ,սրբություն,բախտավոր,թագուհի:

Անվանի՛ր մեկ բառով։

Աչքի բժիշկ-ակնաբուշ

Զրուցել սիրող-զրուցասեր

Ընկույզի ծառ-ընկույզենի

Կապույտ աչքեր ունեցող-կապույաչք

Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ և գրի՛ր։

Բարի-բարի-մարդ

Փայտե-փայտե-ծառ

Սառը-սառը-ջուր

Դանդաղ-դանդաղ-կրիա

Երկու-երկու-երեք

Նշի՛ր՝ ո՛ր նախադասության ընդգծված բառակապակցությունն է դարձվածք։

Մեր գյուղն ընկած է բարձր լեռների միջև։

Իր քնքուշ աչիկներն է բացում կապույտ ձնծաղիկը։

Երբ հորդ անձրև է գալիս, վարարում է ձորով անցնող գետակը։

Այդ որ լսեց, արյունը գլխին խփեց։

Պարզ և բարդ բառերը գրի՛ր առանձին սյունակներում։

Ապրիլ, արևածագ, բարդի, տղամարդ, գորտ, բարձր, պատշար, խաղող, տոնածառ, մորեղբայր։

Պարզ բառերԲարդ բառեր
 ապրիլ արևածագ
 բարդի տղամարդ
 գորտ պատշար
խաղող տոնածառ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Ուրախ-զվարթ

գաղտնի-թագուն

ունևոր-հարուստ

հզոր-ուճեղ

զեփյուռ-քամի

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

Առավոտ-երեկո

Վերջ-սկիզբ

Փոքր-մեծ

Լայն-նեղ

Երկար-կարճ

Շարունակի՛ր միտքը՝ գրելով ևս երկու նախադասություն։

Այգու ծայրին մի ծառ էր աճում։ Արևը ջերմացնում էր նրան, քամին մեղմորեն շոյում էր ճյուղերը, իսկ տերևները շշնջում էին՝ ցանկացի՜ր։ Դա հրաշք ծառ էր։ Ով կանգներ ծառի տակ և որևէ բան ցանկանար, մտածածը կիրագործվեր։ Մի օր այդ ծառը վերկացավ և գնաց տատիկի պապիկի տուն:

Ավարտի՛ր նախադասությունները։

Ուռենին աչքերը բացեց և արթնացավ

Լսվում էին երաժշտության վերջին հնչյունները, երբ երաժշտությունը ավարտվեց:

Հեղինակի անունը գրի՛ր համապատասխան ստեղծագործության կողքին։

Հովհաննես Թումանյան

Շառլ Պերրո

Ալեքսանդր Պուշկին

Աթաբեկ Խնկոյան

<<Մկների ժողովը>>

<<Անբան Հուռին>>

<<Կարմիր գլխարկը>>

<<Հեքիաթ ձկնորսի ու ձկան մասին>>

Գտի՛ր առած-ասացվածքների վերջաբանը և կարդա՛ ճիշտ տարբերակները։

Մինչև գարուն չգա,

ծառը չի ծաղկի։

Գյուղ կանգնի,

գերան կկոտրի

Թոկի երկարն է լավ,

խոսքի կարճը

Սարը սարին չի հանդիպի,

մարդը մարդուն կհանդիպի:

խոսքի՝ կարճը։

ծառը չի ծաղկի։

մարդը մարդուն կհանդիպի։

գերան կկոտրի։

Առած-ասացվածքներից մեկը որպես վերնագիր ընտրի՛ր և մի պատմություն հորինի՛ր։

թեստ

1․ Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 2 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

1) 433323

2) 433332

3) 334323

4) 343246

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 1, 22, 333, 4444, 5555

2) 1001, 101, 100001, 212

3) 1021, 1020, 1002, 2

4) 23, 22, 18, 19

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 2-ին․

1) 2, 4, 6, 1, 8

2) 4, 8, 14, 24, 1022

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 201, 222, 2222, 2, 22222

4․ Քանի՞ մետր է 2/5 կիլոմետրը։

1) 300

2) 400

3) 2500

4) 100

5․ Գտի՛ր թիվը, որը 6-ի բաժանելիս ստացվում է 5 և 3 մնացորդ։

1) 31

2) 32

3) 33

4) 34

6․ Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 2

4) 20

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8տ 640կգ > 8տ *50կգ։

1) 7

2) 8

3) 6

4) 5

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժամ 25 րոպեն րոպեներով․

1) 335

2) 325

3) 525

4) 75

10․ Ջրավազանում կար 2400 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 3/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

1) 1000

2) 1500

3) 900

4) 1600

11․ Գրիր ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվում են և՛ 5-ի և՛            10-ի։

1000

12․ Ուղղանկյան երկարությունը 15 մ է, իսկ լայնությունը կազմում է նրա 2/3-րդ մասը։ Գտիր ուղղանկյան պարագիծը։

15:3=5

5×2=10

13․Լրացրու բաց թողնված բառը(բառերը) Հատվածն ուղղի այն մասն է, որն ունի լայնություն ։

14․ Հաշվիր 125-12*10+6։(1+2) արտահայտության արժեքը։

պատ7

15․ Պարկում կա 7 կանաչ, 9 դեղին և 15 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

15+7=22

22+9=32

16․Նույն չափի չորս անոթներում լցրել են տասներկու լիտր հեղուկ։ Քանի լիտր հեղուկ կտեղավորվի այդպիսի 10 անոթներում։

20×10=200

17․Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։

225+225=450

Մաթեմատիկա13.05.2024

1)Հաշվե՛ք․

-3/5 — 9/10 =

-15/24 — 3/8 =

-2/3 — 5/6 =

-7/6 — 5/24 =

2/5 — 13/50 =

-50/160 — 9/16 =

2)Համեմատե՛ք թվերը․

-1/2 և -4/3

-1/5 և -1/2

-1/6 և -4/11

-9/10 և -14/15

-1/4 և -7/8

-13/24 և -17/36

3)Կոորդինատային հարթության վրա պատկերե՛ք A(5;3), B(-2;3), C(-2;-2), D(5;-2) գագաթներով ABCD ուղղանկյունը։

4)Տրված է ABC եռանկյունը։ Կառուցե՛ք A կետի նկատմամբ ABC եռանկյանը համաչափ եռանկյունը։

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Հաշվե՛ք․

-1/6 + 1/9 =

3/10 — 2/15 =

-2/10 — 6/15 =

3/8 — 2/9 =

-5/12 + 4/15 =

2/16 — 3/39 =

2)Համեմատե՛ք թվերը․

-1/2 և -3/4

-3/5 և -7/10

-5/9 և -2/3

-12/24 և -1/2

-5/28 և -1/7

25/32 և -5/8

3)Կրճատե՛ք կոտորակները․

8/20; 35/56; 42/48; 764/828; 792/891

4)Կոորդինատային հարթության վրա նշե՛ք A(-8;3), B(1;3), C(1;-2) կետերը։ Կառուցե՛ք D կետն այնպես, որ ստացվի ABCD ուղղանկյուն։

Ամպիկները

Ամպիկները

Լուսաբացին ամեն օրվա պես մայր լեռը արթնացրեց ամպերին և ասաց, ե ով ուր պիտի գնա։ Բրդոտ արջի կերպարանաք ունեցող ամպիկն իմացավ, որ անտառում պակասել է խոնավությունը։ Պարզ էր, որ արջուկ-ամպիկը օգնելու էր լուծել անտառում առաջացած այդ խնդիրը։ Իսկ ուղտի կերպարանքով ճերմակաթև ամպիկին մար լեռը հանձնարարեց գնալ անապատ։ Ամռան շոգ օրերին անապատում ցամաքել էին նույնիսկ ջրհորները։ Կովի կերպարանքով ամպիկը ճամփորդելու էր բանջարանոցներով և հարուստ այգիներով։ Նա հագեցնելու էր ծարաված բանջարեղենի, մրգատու ծառերի ծարավը Նրանք բոլորն էլ պետք է այնքան անձրևեին, որ ուժ ունենային միայն վերադարձի համար։

Երանի՜ ճամփորդ ամպիկներին։

Առաջադրանքներ

Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։

Կարմիր գլխարկը տեսավ գայլին և վախեցավ:

Բացականչություն արտահայտող բառով կազմի՛ր այլ նախադասություն։

Տրված բառակապակցություններով նախադասություններ կազմի՛ր։

Մրգատու ծառեր-մեր դաշտում կան մրգատու ծառեր

Շոգ օրեր-այսոր շոգ օր է

Ճերմակաթև ամպիկ-այսոր ճերմակաթև ամպիկ կար

Բրդոտ արջ-այսոր բրդոտ արջը հոշոտել էր մարդուն

Տեքստից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց մեջ գրության և աևտասանության տարբերություն կա։

Օրինակ՝ միրգ-գրում ենք՝ միրգ, լսում ենք միրք

Շարունակի՛ր։

Ծառեր-ծառ

Ամպեր-ամպ

Տրված բառերում ընդգծի՛ր ածանցները։

Բրդոտ, խոնավություն, բանջարանոց, բանջարեղեն, ճամփորդ։

Ո՞ր արմատներն են թաքնված տրված բարդ բառերում։

Լուսաբաց, ճերմակաթև, ջրհոր, մրգատու։