September 29

Վիլյամ սարոյան պատերազմ

Վիլյամ Սարոյան:«Պատերազմը»

Պատերազմը մեզ էլ հասավ։Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։
Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։

Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։
Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:

Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։
Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։

Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.

— Ես կայզերի գլուխը կկոտրեմ։

Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։

Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով, կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնուտեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:

Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։

Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:

Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանը ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում, և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։

Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։

— Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։

Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:

Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.

— Դու գերմանացի՞ ես։

Հերմանն ասաց.

— Այո:

Ւնչ-որ մեկը հարցրեց.

— Դու ատո՞ւմ ես կայզերին։

Հերմանն ասաց.
— Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։

Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։

Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.

— Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։

Եվ նա բղավեց.

— Ոչ, ես ձեզ եմ ատում։

Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։

Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.

— Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։

Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.

— Ի՞նչ:

Ես մի անգամ էլ հարցրի.

— Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։

Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:

— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

September 27

Homework

Hello i am Nick and this is my friend

Peter.We are friends.

Peter is nine and i am ten.

Peter. and are from London.

We are studens at park school.

1․Մենք լավ ընկերներ ենք։-We are best friends.

2․Լիան դպրոցում չէ։ Նա տանն է։-Lia is not at school.She is at home

3․Նարեն և Լիլիթը պարտեզում են։-Nare and Lilit are in the garden

4․Ես շատ քաղցած եմ։-i am very hungry.

5․Դու ծարավ ես։ Ահա մի բաժակ ջուր(a cup of water) քեզ համար։-Are you thirsty. here is a cup of water for you.

September 27

Աշխատանք գիրք-տետրից

աշխատանքային փաթեթից կատարել 11 -րդ էջի առաջադրանքները։

Գրի՛ր հարցերի պատասխանները։

Ինչպիսի՞ նապաստակն է ցատկոտում։

Գեղեցիկ նապաստակն է ցատկոտում:

Նապաստակը ե՞րբ է ցատկոտում։

Նապաստակը աշնանը  է ցատկոտում։

Նապաստակը ինչի՞ հետ է ցատկոտում։

Նապաստակը ձագուկների հետ է ցատկոտում։

Նապաստակը որտե՞ղ է ցատկոտում։

Նապաստակը խոտերի վար է ցատկոտում։

Նապաստակը ինչպե՞ս է ցատկոտում։

Նապաստակը գեղեցիկ ցատկոտում է։

Գտածդ բառերով նախադասությունն ընդարձակի՛ր.

նապաստակը ձագուկների կերացնում է և գնում են դուրս ու ցատկում են ցատկոտում է:

Կարդա՛ պատմությունները. Նմանությունները գտի՛ր և կարմիր գույնով ընդգծի՛ր:

Արջն ու տղաները

Երկու ընկեր գնում էին, դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկը ծառը բարձրացավ, թաքնվեց, մյուսը մեռած ձևացավ։ Արջը հոտոտեց, տղան շունչը պահեց, լսել էր՝ մեռածներին արջը ձեռք չի տալիս։ Արջը հեռացավ։ Ընկերն իջավ, հարցրեց՝ արջն ի՞նչ շշնջաց։

-Ասաց՝ ճամփա մի՛ գնա ընկերոջ հետ, որը լքում է։

Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

September 27

Մաթեմատիկա/27/09/2023/

Հաշվիր արտահյտություն

4242-(3415-1280)= 324216-(43015-1200):5= 215432-55x(42240:60-704)=

1)3415-1280=2145 1)43015-1200=41815 1) 42240:60=704

2)2145-4242=7903 2)41815-324216=282401 2)704-704=0

3)282401:5=56 4802 3)55×0=55

4)215432-55=21537

80.423 324 5423 1240

84 35 53 280

1692 1520 16269 992

3384 972 27115 248

35532 11340 287419 347200

September 26

Մաթեմատիկա/26/09/2023/

Կարդա Այգի մեկնաբանություններեն ու կատարիր առաջրադանքը:

Ասա յուրաքանչյուր սլաքին համապատասխան թիվը: Դրանցից յուրաքանչյուրի համար ասա նրա հարևան կլոր տասնյակները, հարևան կլոր հարյուրյակները և հարևան կլոր հազարյակները: Որն է այդ թվի ամենամոտ կլոր տասնյակը:

սլաք 1, 54806-10,90,900,700.3000,5000.

սլաք 2,54820-30,10.900,700.3000,5000.

սլաք 3,54823-30,10..900,700. 3000,5000.

սլաք 4, 54838-40,20.900,700.3000,5000.

սլաք 5,54849-50,30.900,700.3000,5000.

սլաք 6,54858-60,40.900,700.3000,5000.

սլաք 0,54791- 800,600.3000,5000.

Ամենամոտ կլոր տասնյակներ

0-90

1-10

2-20

3-30

4-40

5-50

6-60

7-70

Հայկը գրել ՝է բոլոր միանիշ և երկնիշ թվերը : Կարող ես ասել ,թե Հայկը քանի անգամ է օգտագործել յուրաքանչյուր թվանշան;

բոլոր թվերը օգտագործվել են 29 անգամ 0 9 անգամ

September 26

,,Как слон ходил в гости к ёжику”

Однажды ночью из городского зоопарка убежал Слон. Слон спрятался в лесу. Ёжик сидел на пеньке посреди полянки. Медвежонок спал. Ослик щипал траву. И вдруг появился Слон. – Здравствуйте! – сказал он. – Добрый вечер! – сказал Ёжик. – Здравствуйте! – снова сказал Слон. – Я только что убежал из зоопарка! – Мы очень рады, – сказал Ослик. Медвежонок вскочил, увидел Слона и тут же сел на травку… – Кто ты? – спросил он.

– Слон. – А почему меня разбудили? – Я тебя не будил. Я убежал из зоопарка. – А что мы будем делать? – Веселиться. – Как? – спросил Ослик. – Я хочу вас покатать, – сказал Слон и встал на колени. Ёжик первым вскарабкался на Слона, а за ним – Ослик и Медвежонок. Ёжик сидел ближе всех к голове Слона и поэтому стал главным… Они поехали прямо через лес, напевая весёлую песенку.

Письменные задания:

1.Напишите названия детёнышей. Медведь – медвежонок, слон – слонёнок, ёж – ежонок, волк – волчонок, тигр – Тигрёнок , заяц – Зайчонок, лиса – лисенок .

2. К данным словам подберите слова с противоположным значением. Быстро – Медленно, грустить – веселиться, последний – первы, влево –  вправо заснуть – проснутся .

September 26

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին-կարմիր շաղալեն,

Ալիք-ալիք խաղալեն,

Ծովի ծոցին՝

Ալ ժապավեն

Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,

Ամեն կողմեր,

Թռչուն դառել երգելով,

Հեռու-հեռու հերկելով,

Երան-երան

Թռչելով

Օդի վրան:

• Բանաստեղծության ո՞ր տողերն են շուտասելուկի պես հնչում: Պատճենի՛ր այստեղ…

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին-կարմիր շաղալեն,

Ալիք-ալիք խաղալեն,

• Տրված բառերը գործածելով, շուտասելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:

Ձյունիկ սպիտակ ,ձյունիկ փափուկ:, Ուս է ,լայն է , շատ թիկնեղ է:, Լուսին սիրուն,կլոր հզոր:, Շաղ մաղ,միապաղաղ:, Խաղ է անում ,ծեր մի կատու:, Ծով մեծ ծով,հզոր ծով, Հով հովիկ ,հով արա:, Բոց կրակդ թեժանա: 

Ցանկության դեպքում, կարող ես մի քանի բառ էլ ինքդ ավելացնել: 

• Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հերկել-վարել,հողմ -քամի

Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Նկարի՛ր ու նկարագրի՛ր նրան: 

Դեղին-կարմիր շաղալեն,

Ալիք-ալիք խաղալեն,

• Փորձի՛ր բանաստեղծությունը երգելով / կոմիտասյան մեղեդային ռիթմով / ընթերցել :

• Լուսնին բնորոշող / ինչպիսի՞/ հարցին պատասխանող բառեր գրի՛ր: 

• Բանաստեղծության մեջ եզակի թվով գործածված գոյականները ընդգծի՛ր կարմիրով, իսկ հոգնակի թվով գործածվածները՝ կանաչով: 

• Դուրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառերը /բայերը/ և դրանցով աշնանային  նախադասություններ կազմի՛ր:

• Օրվա ո՞ր պահն է ներկայացված այս բանաստեղծության մեջ: Ի՞նչը քեզ հուշեց:

Տնային առաջադրանք

• Կարդա՛ շուտասելուկներդ և ձայնագրի՛ր:

• Մրցի՛ր ընտանիքիդ անդամների հետ. տեսնենք ո՞վ ավելի շատ շուտասելուկներ կհորինի և ավելի արագ կկարդա: Փորձի՛ր ձայնագրել նաև ընտանիքիդ անդամներին: 

• Ի՞նչ գիտես լուսնի մասին: Պատմի՛ր : /Հանրագիտարանից կամ այլ աղբյուրներից տեղեկություններ կամ ավանդապատումներ հայթայթիր լուսնի մասին/ Կարդա՛ հղումով

• Լուսնի մասին հանելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:

• Հիմա լուսնին հարցեր գրի՛ր :

Կարող ես այսպես սկսել…. 

Ա՛յ, լուսին ինչու շատ լույս չես տալիս արևի նման:.