Մկների ժողովը
Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր
Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,
– Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
– Ալո դո´ւ:
– Ալո՞ն տանի:
– Բալո դո´ւ :
– Բալո՞ն կախէ:
– Չստո, դո´ւ:
– Չստոն կաղ է :
– Մստո, դո´ւ:
– Մստոն կարճ է:
– Փստո, դո´ւ:
– Էդ էլ խի՞ղճ է:
– Համբո, դո´ւ:
– Ես տկար եմ:
– Չամբո, դո´ւ:
– Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
– Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
– Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան:
– Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:
Լկստան -երես առած
գզիր -լուր տանող բերող
ահել – ծեր
ջոկ – առանձնահատուկ
հնարք -ճար
կողակից – կին,ամուսին
անոթի սոված
զուլում – աղետ,մեծ չարիք
տկար -հիվանդ,վատառողջ
հանդուգն -ըմբոստ,համարձակ
պոչը քաշել հեռանալ
2. Փորձի՛ր ինքդ բացատրել։
սովն է չոքել դռանը -բոլորը սոված են
ցավն էլ ունի իր դեղը – բուժում
չոր գանգ – անխելք
3.Կատվի մասին պատմի՛ր։
Կատուն լկստան էր:Կատուն մռռան էր,նազ ու տուզով:Օրորացող,շորորացող,քեֆ անող էր:
4. Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը․․․ )։ Տեղադրի՛ր բլոգում։
Հայաստանի դրոշ
ՀՀ պետական խորհրդանիշներից մեկը հայկական դրոշն է: Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918–1920 թվականներ) դրոշի կրկնությունն է:
«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»
Դրոշները նույն նպատակ կամ նույն ծագումն ունեցող մարդկանց միության նշան են։ Դրոշը պետության համար նույն արժեքն ու կարևորությունն ունի, ինչ սահմանադրությունն ու օրհներգը։
Քարտեզագրություն
Տնային աշխատանք
- Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
400 x 2 – 30 x 20=200
50 x 4 – 2 x 90 =20
30 x 20 + 40 x 50 =2600
90 x 40 – 60 x 60=0
- : 9 – 6400 :800=720
3600 :400 + 3600 : 90=49
2. Արտահայտի՛ր
Ա. Րոպեներով
1 ժամ 5 ր =65ր
1 ժամ 20 ր =80ր
2 ժամ 10 ր =130ր
4 ժամ 15 ր =255ր
Բ. Ժամերով
60 ր =1ժ
75 ր =1ժ 15ր
130 ր =2ժ 10ր
- ր =2ժ 30ր
- Լուծի՛ր խնդիրները։
| 1 հատը | 2 հ | 5 հ | 9 հ | |
| մատիտ | 70 դր | 140 | 350 | 630 |
| վրձին | 300 | 600 | 1500 | 2700 |
| սրիչ | 200 | 400 | 1000 | 1800 |
| ջրաներկ | 400 | 800 | 2000 | 3600 |
| նոթատետր | 2000 | 4000 | 10000 | 18000 |
4.Վիլյամը սկսեց հաշվել 4-ից երեքներով՝ 4, 7, 10, …31: Քանի՞ թիվ արտասանեց Վիլյամը:
Պատ.՝10
Տնային աշխատանք
1. Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
- : 7 + 42 : 7 + 35 : 7 +63 : 7 =23
80 : 8 + 64 : 8 + 32 : 8 + 16 : 8 =24
- : 9 + 36 : 9 + 27 : 9 + 63 : 9 =23
2. Հաշվի՛ր արտահայտւթյան արժեքը:
30 x 40 =1200 20 x 70 = 1400
300 x 8 =2400 40 x 90 = 3600
8 x 700 = 6300 900 x 5 = 4500
70 x 30 =2100 30 x 30 = 900
80 x 50 =4000 60 x 700=4200
3. Լուծի՛ր խնդիրները:
Դպրոցով 3 ավտոբուսով և 4 մարդատար մեքենայով էքսկուրսիա գնացին։ Ամեն ավտոբուսի մեջ 15 մարդ էր նստել, իսկ ամեն մեքենայի մեջ՝ 5 մարդ։ Քանի՞ մարդ էր էքսկուրսիա գնացել։
Լուծում 3×15=45
4×5=20
45+20=65
Պատ.՝65
4. Գրապահարանն ունի 8 դարակ։ 5 դարակներից յուրաքանչյուրում կա 9 գիրք, իսկ մնացած դարակներից յուրաքանչյուրում՝ 10 գիրք։ Գրապահարանում քանի՞ գիրք կա։
5×9=45
8-5=3
3×10=30
30+45=75
Լուծում
Պատ.՝75
Տնային աշխատանք
- Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
45 : 9 + 36: 9 =9
81: 9 + 18: 9 =11
72: 9 + 27: 9= 11
9: 9 + 90 : 9= 11
42: 6 + 54: 6 =16
12: 6 + 36: 6 =8
6: 6 + 60 : 6 =11
48: 6 + 24 : 6 =12
2. Լուծի՛ր խնդիրները։
ա/ Սոնայի մտապահած թիվը 8 անգամ մեծ է 30-ից, իսկ Աննայի մտապահած թիվը 60 անգամ փոքր է Սոնայի մտապահած թվից: Ո՞ր թվերն են մտապահել Սոնան ու Աննան:
8×30=240
240:60=3
Պատ 240,3
բ/ Արան ունի 540 դրամ: Եթե նա 50 դրամ տա Հայկին, նրանք կունենան հավասար քանակությամբ դրամ: Որքա՞ն դրամ ունի Հայկը:
540-50=490
490-50=440
Պատ 440
գ/Սոնան ունի 650 դրամ: Եթե նա Աննայից վերցնի 20 դրամ, նրանք կունենան հավասար քանակությամբ դրամ: Որքա՞ն դրամ ունի Աննան:
650+20=670
670+20=690
Պատ690
Домашняя работа
Դասարանական աշխատանք 20.10
- Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
6 x 6 + 6 : 6 =37
60 : 6 – 42 : 7 =4
36 : 6 + 56 : 8 =13
9 x 9 – 4 x 9 =44
9 : 9 + 27 : 9 =4
63 : 9 + 45 : 9 =12
2. Լուծի՛ր խնդիրները։
ա/ 7 տետրի համար Աննան վճարեց 280 դրամ: Անին որքա՞ն պետք է վճարի այդ նույն տետրից 8 հատ գնելու համար:
280:7=40 դրամ 1 տետր
8×40=320
Պատ՛.320դրամ
բ/Հայկի մտապահած թիվը 70 անգամ փոքր է 280-ից, իսկ Արամի մտապահած թիվը 20 անգամ մեծ է Հայկի մտապահած թվից: Ո՞ր թվերն են մտապահել Հայկը և Արամը:
280:70=4 Հայկ
4×20=80
Պատ՛.80
3. Համեմատի՛ր:
452+30> 452+20
452-30 < 552-20
353+40 > 353+30
353-40 > 353-30