Աղբյուր

Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,

Ջուր էր բըխում սառնորակ

Ու ցրվելով խոտերում

Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջեւ մի խոր գուշ

 Շինեց հովիվն ու անուշ

Խաղ ասելով նա տարավ

Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,

Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,

Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,

Սառն աղբյուրին որ հասավ,

Գըլխարկն առավ ու չոքեց՝

Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը

Անցվոր մարդը էն բարի.

«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ

1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

գուշ-աղբյուրի արջև դրված մեծ փայտե տաշտ

պախրա-եղնիկ տոթակեզ-շոգից թուլացաաց

2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:

Աղբյուրը բխում էր սարի լանջին, ջայռլի տակ:

3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:

Աղբյուրը սառնորակ էր, պաղ էր, զուլալ էր:

4. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողը,

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,

Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,

Ապա նայեց աստծուն։

 նկարի՛ր ու վերնագրի՛ր:

<<Ծարավ եղնիկը>>

5. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

Շնորհակալ ենք ,որ աղբյուրը պատրաստել եք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *