Մեղուների հովիվը և արջերը Էրիխ Ռասպե

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։

Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։ Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր  անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  2. այնուամենայնիվ-այնուհանդերձ
  3. փեթակ-մեղվաբույն
  4. համրել-հաշվել
  5. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղ.ավորել, վախեցնել, փախնել:

  1. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Ելարան –սանդուղք

Ծիծաղ –ճպիտ

Ագահ –անկուշտ

Հզոր –ուժեղ

Սարսափելի –ահավոր

  • Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

ժամանակ, կռվի, Մի, գերի, անգամ, ընկա։

Մի կռվի ժամանակ գերի ընկա:

Կորած, ահագին, վրա, մեղվի, երկու, են հարձակվել, արջ:

Կորած մեղվի վրա երկու արջ են հարձակվել:

շպրտեցի, ագահ,Կացինս, դեպի, գազանները:

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները:

  • Գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ ման գալ -զբոսնել

Պար գալ –պարել

Խաղ անել –խաղալ

Բաց անել –բացել

Կռիվ տալ –կռվել

Վախ զգալ –վախենալ

Վազ տալ –վազել

Հունձ անել –հնձել

  • Շարունակի՛ր:

Սկսեցի մտածել։ Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։ Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ մի մագնիս գտա ,բայց փոքր էր:Շատ ման եկա մի մեծը գտա,շպրտեցի կացնի հետեվից,փոքր մագնիսով էլ քաշեցի մինչև երկիր մոլորակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *