Ջեկոյի նոր արկածները

Երևանում տատիկը Ջեկոյի հետ գնաց շուկա: Մինչև տատիկը բանջարեղեն էր ընտրում Ջեկոն սկսեց պտտվել շուկայում: Մսավաճառին հասնելով կանգնեց և թաքուն մի մեծ կտոր միս թռցրեց :Այդ տեսնելով մսավաճառը սկսեց գոռգոռալ , թե անպիտան շունը միսը տարավ: Մսավաճառի ձայնը հասավ տատիկին :Տատիկը հենց այդ պահին տեսավ որ Ջեկոն միսը բերանում վազում է դեպի իրեն: Տատիկը միսը բերանից վերցրեց և տվեց մսավաճառին:Բարկացած մսավաճառը չվերցրեց ,ասելով որ միսը արդեն կեղտոտվել է:Տատիկը ստիպված վճարեց մսի համար և մի լավ նախատեց Ջեկոյին:Դրանից հետո Ջեկոն տանից դուրս էր գնում միայն վզկապով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *