Հիշողություն

Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
    • կարկատել-կարել
    • սնուցած-կերակրած
    • արյունարբու-չար
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
    • շյուղ-ճյուղ
    • Այժմ-դաս եմ անում
    • սնուցած-կերակրած
    • հափշտակեց-գողացավ
    • կրկին-նորից
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
    • ծիծեռնակը.
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
    • ծիծեռնկաը:
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
    • Ծիծեռնկաը միշտ բույն էր շինում:
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
    • Ամեն մի շյուղ կպցնելիս՝
      Առաջվա բույնն էր հիշում:
      Մեկ անգամ էր նա բույն շինել
      Եվ շատ անգամ կարկատել,
      Բայց այս անգամ վերադարձին
      Բույնն ավերակ էր գտել:
      Այժմ նորից բույն էր շինում,
      Ե՛վ շինում էր , և՛ երգում,
      Ամեն մի շյուղ կպցնելիս՝
      Առաջվա բույնն էր հիշում:.
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
    • Ծիծեռնակը վերադարձել էր իր բույն, բայց այն ավերակ էր դարձել: Սակայն նա չի հոսահատվում և նորից է բույն շինում: Ամեն շյուղը դնելիս հիշում է, թե ոնց արյունարբու թշնամին տարավ իր ձագերին:
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
    • Որովհետև բանաստեղծությունը հիշողություն է իր անցած տարվա բնի մասին:
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
    • Ծիծեռնակները համարվում են գարնան ավետաբեր թռչուներ։ Ծիծեռնակները դասվում են ճնճղուկների ընտանիքին։ Մեզ հայտնի է 179 տեսկ, իսկ Հայաստանում կա 5 տեսակ:
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
    • Ծիծեռնակները ունեն յուրահատուկ կառուցվացք, որը բնորոշ է միայն իրենց։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։ Միայն ծիծեռնակներն են, որ կարող են օդում միջատներ որսալ և ուտել, անգամ ջուրը կարող են ճախրելուց խմել։ Ահա այս պատճառով նրանք անտառներում չեն ապրում ՝ իրենց պետք է լայն տարածք թռչելու համար։ Ասում են ծիծեռնակը բույն է հյուսում միայն այն տան տանիքի տակ, որտեղ բարի մարդիկ են ապրում ։
  12. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *