November 12

Լեզվական աշխատանք

96. Տրված բառերից նորերը կազմի´ր ակ, իկ, ուկմասնիկներով (ածանցներով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին:

Ա.Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, գետ, նավ, դուռ(ն), թռչուն, խոզ, գառ(ն):
ԲՀայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ, որդի, տաք, հարս(ն):

Աստղիկ,արկղիկ,թիթեռնիկ,թերթիկ,գետակ,նավակ,դռնակ,թռչնակ,,խոզիկ,գառնիկ,

Հայրիկ,մայրիկ,տատիկ,պապիկ,քաղցրիկ,Անուշիկ,որդյակ,տաքուկ,հարսնիկ։

97. Տրված բառաշարքերից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝
ձկնիկ – ձկն (ձուկն) – իկ:

Տնակ – տն (տուն) – ակ:

ա) Շապիկ, մկնիկ-մուկ+իկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ-մայր-իկ, աղջիկ,շնիկ-շուն-իկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ-փոքր-իկ, սիրունիկ-սիրուն-իկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ-թիթեռ-իկ, ծիտիկ-ծիտ-իկ, քթիկ-քիթ-իկ, տոտիկ, մատիկ-մատ-իկ: 
բ) Գնդակ, գետակ-գետ-ակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ-առու-ակ, զավակ, բակ, գուշակ,որդյակ-որդի-ակ, դղյակ, կտակ, պատանյակ-պատանի-ակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ-վարդ-ակ, սոխակ-սոխ-ակ, մահակ, մոծակ:
գ) Գայլուկ-գայլ-ուկ, բուկ, մանուկ, գառնուկ-գառ-ուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ-ձի-ուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ-մարդ-ուկ, պոչուկ-պոչ-ուկ, վհուկ, ձմերուկ:

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամշատ բան կարող է սովորեցնել մարդուն: – 1. Բնությանմեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բանկարող է սովորեցնել մարդուն:
2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատբան կարող է սովորեցնել մարդուն:

Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:
Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել: 
Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էրկախարդը:
Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար:
Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ:
Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:
Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներովԱյստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են: 

ա) Թափանց-թափանցիկ(ել), շրջ-շրջիկ(ել), մարտ-մարտիկ(նչել), սիրտ-սրտիկ ճմլ-ճմլիկ(ել), ճանճ-ճանճիկ քշ(ել):
բ) Օրեն-օրինակ(ք), ճաշ-ճաշիկ, ախորժ-ախորժակ, սահուն-սահնակ, պահել-պահակ, ընդուն-ընդունակ(ել), մոլոր-(ել), մոլոր-մոլորակ գիտ-գիտակ(ենալ), պատվիր-պատվիրակ(ել), բուռն-բոռնակ(ն):
գ) Կտր-կտրուկ(ել), դիպչ-դիպուկ(ել), խուսափ(ել):

November 12

Մաթեմատիկա

  1. Բերված ճանապարհային նշաններից ո՞րն ունի առավելագույն քանակով
    համաչափության առանցքներ:
    (A) (B) (C) (D) (E)
  2. Միքայելը պիցցան բաժանեց չորս հավասար մասի: Այնուհետև ստացված մասերից
    յուրաքանչյուրը նա բաժանեց երեք հավասար մասի: Սկզբնական պիցցայի ո՞ր մասն են
    կազմում ստացված կտորները:
    (A) մեկ երրորդ (B) մեկ քառորդ (C) մեկ յոթերորդ
    (D) մեկ ութերորդ (E) մեկ տասներկուերորդ
  3. 10 սմ երկարությամբ թելը ծալված է հավասար մասերի, ինչպես
    ցույց է տրված նկարում: Թելը կտրում են նկարում ցույց տրված
    տեղերում: Որքա՞ն են ստացված կտորների երկարությունները:
    (A) 3 սմ, 6 սմ, 1 սմ (B) 4 սմ, 5 սմ, 1 սմ (C) 2 սմ, 6 սմ, 2 սմ
    (D) 3 սմ, 5 սմ, 2 սմ (E) 3 սմ, 4 սմ, 3 սմ
  4. Լուսինեի սառնարանի դռան վրա կան բացիկներ, որոնք պահվում
    են ուժեղ մագնիսներով (տե՛ս նկարը): Լուսինեն առավելագույնը
    քանի՞ մագնիս կարող է հեռացնել այնպես, որ ոչ մի բացիկ չընկնի
    հատակին:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6
  5. Նունեն գծեց 10 սմ կողմով քառակուսի: Այնուհետև նա միացրեց դրա
    կողմերի միջնակետերն այնպես, որ ստացվեց փոքր քառակուսի: Որքա՞ն է
    փոքր քառակուսու մակերեսը:
    (A) 10 սմ2 (B) 20 սմ2 (C) 25 սմ2 (D) 40 սմ2 (E) 50 սմ2
  6. Սեղանին դրված են ափսեներ, պատառաքաղներ ու
    դանակներ (տե՛ս նկարը): Անուշի մայրիկն ուզում է, որ
    սեղանին պատառաքաղները դրված լինեն ափսեի ձախ կողմում, իսկ դանակները՝ աջ
    կողմում: Դանակի ու պատառաքաղի ամենաքիչը քանի՞ փոխատեղում պետք է Անուշն
    անի, որպեսզի դրանք սեղանին դրված լինեն մայրիկի ուզած ձևով:
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5
  7. Հարյուրոտնուկն ունի 25 զույգ կոշիկ: Նրան պետք է մեկ կոշիկ 100 ոտքերից
    յուրաքանչյուրի համար: Քանի՞ լրացուցիչ կոշիկ պետք է գնի հարյուրոտնուկը:
    (A) 15 (B) 20 (C) 35 (D) 50 (E) 75
  8. Տիգրանն ու Դավիթը կառուցում են ուղղանկյուն տուփեր՝ օգտագործելով նույ
    պատկերված է նկար 1-ում: Դավթի տուփի առաջին
    շարքը պատկերված է նկար 2-ում: Քանի՞ շարք կա
    Դավթի տուփում:
    (A) 2 (B) 3 (C) 4 (D) 5 (E) 6
  9. Հյուրանոցի նախասրահում սեղանին դրված են հյուրանոցի բոլոր սենյակների
    համարները. առաջին հարկ՝ 101-110
    և 123 -133, երկրորդ հարկ՝ 202-241, երրորդ հարկ՝
    300-333: Քանի՞ սենյակ կա հյուրանոցում:
    (A) 92 (B) 93 (C) 94 (D) 95 (E) 96
  10. Նկարում բերված թուղթը ծալում են կետագծերով
    և ստանում բաց
    տուփ: Այն դնում են սեղանին՝ բաց մասով վերև: Ո՞ր տառն է նշված
    տուփի հատակին:
    (A) A (B) B (C) C (D) D (E) E
    4 միավոր գնահատվող խնդիրներ
  11. Նկարում բերված է երկու միանման քառակուսի: Պատասխանի
    տարբերակներում բերված պատկերներից ո՞րը հնարավոր չէ
    ստանալ՝ սոսնձելով այդ քառակուսիները:
    (A) (B) (C) (D) (E)
  12. Մարինեն, Աննան ու Նարինեն աշխատում են մանկապարտեզում: Երկուշաբթիից
    ուրբաթ յուրաքանչյուր օր աշխատանքի գնում են նրանցից ուղիղ երկուսը: Մեկ
    շաբաթվա ընթացքում Մարինեն աշխատում է 3 օր, Աննան՝ 4 օր: Քանի՞ օր է աշխատում
    Նարինեն մեկ շաբաթվա ընթացքում:
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5
  13. A, B, C, D ու E հինգ սկյուռիկները նստած են ուղիղ գծի երկայնքով (տե՛ս նկարը): Նրանք
    հավաքում են 6 ընկույզ, որոնք նկարում նշված են աստղանիշերով: Սկյուռիկները
    միաժամանակ
    և միևնույն արագությամբ սկսում են վազել դեպի իրենց ամենամոտ
    ընկույզը: Երբ սկյուռիկը վերցնում է իրեն ամենամոտ ընկույզը, սկսում է վազել դեպի
    հաջորդ իրեն ամենամոտ ընկույզը: Ո՞ր սկյուռիկը կհավաքի երկու ընկույզ:
    (A)
    (B (ܣ
    (C (ܤ
    (D (ܥ
    (E (ܦ
    ܧ
  14. Դասարանում կա 30 աշակերտ: Նրանք նստած են զույգերով, ընդ որում յուրաքանչյուր
    տղայի կողքին նստած է աղջիկ, իսկ աղջիկների ուղիղ կեսի կողքին նստած է տղա:
    Քանի՞ տղա կա դասարանում:
    (A) 25 (B) 20Շ(C) 15 (D) 10 (E) 5
  1. 2581953764 թիվը գրված է թղթե ժապավենի վրա: Արթուրը թուղթը կտրում է 2 անգամ
    և
    ստանում 3 թիվ: Այնուհետև նա գումարում է ստացված 3 թվերը: Ի՞նչ հնարավոր
    նվազագույն գումար կարող է Արթուրը ստանալ:
    (A) 2675 (B) 2975 (C) 2978 (D) 4217 (E) 4298
  2. Վարսավիրանոցում կտրում էին Բագրատի մազերը: Երբ Բագրատը նայեց
    հայելու մեջ, տեսավ ժամացույցի արտացոլանքը, որը բերված է նկարում:
    Ժամացույցի ո՞ր պատկերը նա կտեսներ, եթե հայելու մեջ նայեր այդ
    պահից 10 րոպե առաջ:
    (A) (B) (C) (D) (E)
  3. Տատիկն իր չորս կատուների համար գնեց կեր, որը նրանց կբավականացներ 12 օր: Տուն
    գնալու ճանապարհին նա իր հետ վերցրեց ևս երկու թափառող կատու: Եթե նա ամեն օր
    յուրաքանչյուր կատվին տա նույն քանակով կեր, ապա քանի՞ օր կբավականացնի
    կատուների համար գնված կերը:
    (A) 8 (B) 7 (C) 6 (D) 5 (E) 4
  4. BENJAMIN բառում յուրաքանչյուր տառին համապատասխանում է 1, 2, 3, 4, 5, 6 կամ 7
    թվանշաններից մեկը: Տարբեր տառերին համապատասխանում են տարբեր
    թվանշաններ: BENJAMIN թիվը կենտ է և բաժանվում է 3-
    ի: Ի՞նչ թիվ է
    համապատասխանում N տառին:
    (A) 1 (B) 2 (C) 3 (D) 5 (E) 7
  5. Գագիկը, Գուրգենն ու Գևորգը եռվորյակներ են (երեք եղբայր, որոնք ծնվել են նույն օրը):
    Նրանց եղբայր Վարդանը երեք տարով փոքր է նրանցից: Բերված թվերից ո՞րը կարող է
    լինել չորս եղբայրների տարիքների գումարը:
    (A) 53 (B) 54 (C) 56 (D) 59 (E) 60
  6. ABCD ուղղանկյան պարագիծը 30 սմ է: Երեք այլ ուղղանկյուն
    տեղադրված է այնպես, որ դրանց կենտրոնները գտնվում են A, B
    և
    D կետերում (տե՛ս նկարը): Այդ երեք ուղղանկյունների
    պարագծերի գումարը 20 սմ է: Որքա՞ն է թավ գծի երկարությունը:
    (A) 50 սմ (B) 45 սմ (C) 40 սմ (D) 35 սմ (E) Հնարավոր չէ որոշել:
    5 միավոր գնահատվող խնդիրներ