September 30

Սպասում

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Եվ փարիզեցիները դուռ ու լուսամուտ գոցել էին օրվա դեմ: Հատուկենտ էին անցորդները: Փողոցի շրջադարձում Կոմիտասը մի դրամապանակ նկատեց: Հնամաշ էր, պարունակությամբ աղքատ` եղած-չեղածը տասը ֆրանկ:
«Խեղճ ու կրակ մեկն է կորցրել,- տխուր մտածեց նա և նայեց շուրջբոլորը,- էս ցուրտ օրվա ապրուստն է կորցրել` կորոնի, կդառնա, ետ կգա… Հիմա կգա»- համոզեց ինքն իրեն և նայեց ժամացույցին. 12-ին քառորդ էր պակաս, իսկ 12-ին Մարգարիտի մոտ ճաշի էր հրավիրված:
«Մի քիչ սպասեմ», – որոշեց ու հանդարտ սկսեց քայլել` փողոցի շրջադարձն ու ետ, շրջադարձն ու ետ, ուշադիր` փողոցով անցնող հատուկենտ անցորդներին: Եվ համոզված էր, որ կգա նա, ու ինքն անմիջնորդ կճանաչի նրան:
«Տխուր բան է օրվա ապրուստ չունենալը»,- մտածեց Կոմիտասը:
Հիշեց Բեռլինը:

1896 թվականին էր, էլի ձմեռ, Բեռլինի բարձրագույն երաժշտանոցում ուսանելու առաջին ձմեռն էր… Բարերարի ուղարկած ամսական թոշակը վերջացել էր, սպասում էր հաջորդին ու` չկար: Եվ դուրս էր եկել մի ծանոթից պարտք խնդրելու, բայց ինքնասիրությունը թույլ չէր տալիս բախել դուռը` հացի համար դրամ խնդրել, ու սոված չափչփում էր Բեռլինի փողոցները: Հանկարծ ոտքերի մոտ նշմարեց կես մարկ, վերցրեց ու ավելի շվարեց` ի՞նչ անել, կես մարկով ոչ կարող ես պանդոկ մտնել, ոչ` խանութ:
Ու այդ կես մարկով վիճակախաղի տոմս գնեց և շահեց հարյուր մարկ:
Հետո աչքերում շողաց մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ, ճիշտ` հարյուր, շտապ բացեց դրամապանակը և հարյուր ֆրանկը ծրարեց դրամապանակի խորքում, տասը ֆրանկի տակ: Ապա ժպտաց, ձեռքերը շփեց իրար, խոր շունչ քաշեց, հին ու ծանր պարտքերից ազատվողի պես հանգիստ շնչեց ու շնչի հետ հանկարծ հասկացավ, որ տասը տարի առաջ վիճակախաղով շահած հարյուր մարկը հոգու խորքում, իրենից էլ ծածուկ, պարտք է համարել:
«Ինչո՞ւ,- փորձեց հասկանալ,- ինչո՞ւ պարտք»:
«Որովհետև հարյուր մարդ այդ վիճակախաղում հուսախաբ եղավ, իսկ ես շահեցի, սեփականացրի հարյուր մարդու հարյուր մարկը»:«Ուշացավ»,- ասաց և` այնպիսի տոնով, կարծես պատահական ու իրեն անծանոթ մեկի չէր սպասում, այլ բարեկամի, որի հետ նախապես պայմանավորվածություն ուներ հանդիպելու հենց այնտեղ` փողոցի շրջադարձում, հենց այդ ժամին, միայն թե, չգիտես ինչու, ուշանում է, չի գալիս… Բայց անպայման կգա, և ինքը պետք է սպասի, պարտավոր է:
«Գուցե գլխի էլ չէ, որ դրամապանակը կորցրել է: Կիմանա, կգա, ցուրտ է, շուտ գար»: Ձմռան այդ օրն աշխարհում միլիոն ու մեկ մարդ հյուրընկալ է, միլիոն ու մեկ ճաշի հրավեր ունի (միլիոն ու մեկերորդը` ինքը Կոմիտասը), միլիոն ու մեկ մարդ համերգ ու թատրոնի տոմս է գնել, միլիոն ու մեկ մարդ աշխատում է, միլիոն ու մեկ մարդ մտածում, գլուխ է ջարդում, միլիոն ու մեկ մարդ մեռնում է, միլիոն ու մեկ մարդ ծնվում է… Ձմռան այդ օր ու ժամին աշխարհում մի մարդ, մեկը, միայն մեկը, ձմռանաշունչ փողոցում անծանոթի է սպասում – վերադարձնելու նրա կորուստը` տասը ֆրանկ: Հենց գար տերը, և ինքը դրամապանակը հանձներ նրան ու շարունակեր Մարգարիտենց տան ճամփեն, կդառնար միլիոն ու մեկերորդ ճաշի հրավիրվածը: Ու եկավ նա…
Դեռատի կին էր` այր մարդու բաճկոնով, այր մարդու ոտնամաններով: Դեռատի կնոջ աչքերում բողոք կար, և հույսը լացի պես կախվել էր շուրթերից ու դողում էր:
—  Մադմուազել, դուք որևէ բան կորցրե՞լ եք:
— Այո՛… դրամապանակս եմ կորցրել,- ասաց ցածրաձայն:
Կոմիտասը ձեռքը տարավ գրպանը:
— Ահավասիկ: Վերցրեք,- տխուր ժպտաց,- իսկ ինչո՞ւ ուշացաք:- Աղջիկը թույլ մեկնեց ձեռքը, դրամապանակն առավ, դողացող մատներով փորձեց բացել: Դա ակամա մղում էր, պահի հետ կապ չունեցող: Կոմիտասն ափերի մեջ առավ նրա ձեռքերը:
— Բացել պետք չէ,- ասաց և ինքն իր համար ավելացրեց,- ցուրտ է…
Հետո ձեռքերը գրպանեց, թեթև խոնարհում արավ:
— Վաղը երեկոյան հայկական եկեղեցում հայկական նվագահանդես կա: Ձեզ հրավիրում եմ: Անպատճառ եկեք: Ցտեսություն:
Եվ նորեն գլուխ տվեց ու գնաց:

Առաջադրանքներ

  1. Տեքստի անծանոթ բառերը դուրս գրեք, բառարանի օգնությամբ բացատրեք և սովորեք:
    • Հատուկենտ-փոքրաթիվ
  2. Մգեցրած բառերը վանկատեք, ուշադրություն դարձրեք գաղտնավանկի Ը-ին:
    • բարձրացրեց-բարձ-րա-ցը-րեց
    • գրպանները-գըր-պան-նե-րը
    • վնգստալ-վըն-գըս-տալ
    • շրջադարձում-շըր-ջա-դար-ձում
    • խորքում-խոր-քում
    • շփեց-շը-փեց
    • թատրոն-թատ-րոն
    • ջարդել-ջար-դել
    • գրպան-գըր-պան
    • Ցտեսություն — ցը-տե-սու-թյուն
    • մղել-մը-ղել
  3. Ըստ տեքստի բնութագրեք Կոմիտասին:
    • ելավ — 5 հնչյուն, 4 տառ
      գրպանները — 10 հնչյուն, 9 տառ
      որոշեց — 6 տառ, 7 հնչյուն
      եկեք — 4 տառ, 5 հնչյուն
      ետ — 3 հնչյուն, 2 տառ
      վնգստում — 9 հնչյուն, 7 տառ
      որովհետև — 10 հնչյուն, 8 տառ։
  4. Ինչի՞ց Կամիտասը հասկացավ, որ դրամապանակի տերն աղքատ մարդ է:
    • մեջի պարունակությունից
  5. Եթե դուք լինեիք Կոմիտասի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիք:
  6. Դուրս գրեք պատմվածքի ձեր կարծիքով ամենակարևոր հատվածը:
    • Մի կարևոր միտք, և նա ուրախացավ, որ դրամապանակի տերը դեռ չի հայտնվել, լավ է որ չի եկել, թե չէ արդեն ուշ կլիներ, շատ ուշ: Եվ նա գրպանից հանեց հարյուր ֆրանկ:
  7. Պատմվածքից դուրս գրեք 7 բառ, որոնց հնչյուններն ու տառերը քանակով չեն ահմապատասխանում:
    • Ցտեսություն
    • գրմաններ
    • մղում
    • սպասում
    • ժպտալ
    • չկար
September 30

Լեզվական աշխատանք

62.Հականիշ բառերով կապակցություններ կազմի´ր և փորձի՛ր բացատրելթե դրանք ի՞նչ կարող են նշանակել:

Օրինակ՝

տգետ գիտուն –

 մեկը, որին թվում է, թե ինքը գիտուն է, բայց իրականում ոչինչ չգիտի: Կամ ՝գիտուն, որըգիտի, թե աշխարհում որքա~ն չուսումնասիրված բան կա, դրա համար էլ իրեն տգետ է համարում:

63.Օրը (ցերեկն ու գիշերընկարագրի´ր գործածելովինչքան հնարավոր էշատ հականիշներ:

64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելովինչքան հնարավոր էշատ հականիշներ:

65. Սեր և հոր բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

Օրինակ՝

Այս տարի մարտը տաք էր ու չոր:

Մութն ընկնելուն պես մարտը վերջացավ:

66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ ենի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ հնչողություն ունեցողբայց իմաստով  տարբեր բառերին:

67.Հոտարի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:

68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:

Մարտ – մարտ, սեր – սեր, հոր – հոր, հոտ – հոտ, անտառ – անտառ, արի – արի, կար – կար:

69. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:

Որ խոսքը կարճեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)

Պարանը կարճ էր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)

Գլուխը կախ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ) 

Դույլը ջրհորը կախեր թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)

Դռան ժանգոտ փակի վրա ինչ-որ թուղթ դրեց ուգնաց: (Կողպեքի, ծածկի)

Եթե պատուհանը փակի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)

September 25

Մայրենի

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Մնացուկ մնացորդ,թերմացք,թապոն,ավելցուկ:

Ոստ,շյուղ,շիֆ,ճյուղ:

Կասկած,երկմտություն,տարակուսանք:

Հանդիմանություն,պարսավանք,անարգանք:

55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր ևուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում:

Թարմ-նոր

Հիվանդին լավ դիտիր , որ շուտ լավանա:

դիտել-նայել

Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար:

Ծայր-վերջ

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ:

կանգ առավ-հանգստացավ

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր ըստ օրինակիԵթե մոտնման իմաստ ունեցող բառերը հոմանիշներենինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր – ցածր,

տալ – վերցնել: 

Միշտ-երբեք, անարատ-պիխծ, ոչնչացնել-ստեղծել, արատավոր-անարատ, բացահայտ-թաքուն, թույլ-ամուր, վերջին-սկիզբ, համաձայնել-համաձայն չեմ, հանգստանալ-ան հանգստանալ, գտնել-կորցրեցի, երբեք-միշտ, հավաքել-ցրել, աջ-ձախ, արթուն-քնած, քնած-արթուն, հրաժարվել-համաձանվել, առաջին-եկրորդ, գաղտնի-պարզ, ամուր-թույլ, աշխատել-չաշխատել, ընդունել-մերժել, կորցնել-գտնել, ստեղծել-ոչնչացնել, վատնել-հավաքել, մերժել-ընդունել, ձախ-աջ:

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն-տգեղ, լավ-վատ, մեծ-փոքր, ներքև-վերև, ուշադիր-ան ուշադիր, բարեկամ-հարևան, աղքատ-հարուստ, կուշտ-, դիտավորյալ, հիշել-մոռանալ, վառել-մարել, դրական-բացական, հրաժեշտտալ-, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերիհականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայնշարժվող առարկաներն են տեսնում. … կենդանինանհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչուններիհամար երկինքը … է միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհըոչ թե …, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հատկանիշներով լրացրու´:

Անպտուղ ծառը կկտրեն, … ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, … աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, … ճանապարհը չի իմանա:

Թացն էլ …. հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ …:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ …:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի …:

September 25

Մայրենի

50.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշննրով:

Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Աստվածաշնչում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են այնքան բարձր աշտարակ կառուցել, որ կատարը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս մեկմեկու խոսքը չեն ընկալում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդներըսփռվում են աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբցանկանում են բնութագրել խառնաշփոթություն,աղմուկ, անկարգություն:

51.Նախադասության բառերից մեկը փոխիր՝ առանց  միտքը փոխելու:

Օրինակ՝

Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: – 1. Քոթոթը քարայրից դուրս եկավ ա շշմած կանգառավ:  

2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից) դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 3.Արջուկըքարայրից  ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ:4.Արջուկը քարայրից դուրս եկավ և շշմած կանգառավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շփոթված(զարմացած) կանգ առավ: 6.Արջուկը քարայրիցդուրս եկավ ու շշմած կանգնեց:

Դարբնի աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:

Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:

Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:

Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշքդարձնելու:
Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ուանվախ, մի ծառ էր կանգնել:

52. Ընդգծված բառերը փոխարինի´ր տրված հոմանիշներովՏրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):  

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ,անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում՛ են գլուխները: Անապատը տաղտկալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին: 
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

53.Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսությանվրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի,զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

September 25

Один-много

мама-мамы, сад-сады, шкаф-шкафы, стол-столы,  мальчик-мальчики, журнал-журналы, рыба-рыбы, фильм-фильмы,  комната-комноты, диван-диваны, кабинет-кабинеты, класс-классы, ресторан-рестораны,  нота-ноты, ваза-вазы, игра-игры,  ручка-ручки, книга-книги, сумка-сумки, карандаш-карандашы, телефон-телефоны.

September 25

Մաթեմատիկա

  1. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
    առավել հարմար եղանակով․

(21+28):7=3+4=7

(50+125):25=2+5=7

 (24+80):4=6+20=26

(16+24):4=4+6+10

(12+18):3=4+6=10

(160+32):4=40+8=48

(455+855):5=95+171=266

(324+664):4=81+166=247

(182+252):14=13+18=31

2. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․

Օրինակ՝ (15·8):5=15:5·8=3·8=24, (15:5=3, 3·8=24)

(288·78):16

(1444·126):18

(135·16):15

(35·22):11

(6·35):5

(24·130):6

(4011·50):25

(42·12):7

(50·8):25

September 24

Կոմիտասը և երաժշտությունը

Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն, է նա ուսումնասիրելով հայ ավանդական, երգի ու պարի առանձնահատկությունները ստեղծել է ուրույն ոճ համարշխարհային երաժշտության մեջ։ Կոմիտասի ստեխծագործություները ժողովրդական և հոգևոր երգերի մշակումներից են, նա մեկնումն էր տարբեր բնակավայրեր հավաքում էր ավանդական երաժշտության նմուշները, դրանք մշակում էր և դրա շնորհիվ նրան հաջողվեց փրկել հայ ավանդական երաժշտության հազարավոր նմուշներ։ Կոմիտասը բացի երգեր մշակելուց նաև երգում էր, հրաշալի ձայն ուներ։

September 24

Մաթեմատիկա

1․Կատարե՛ք հանում
Օրինակ ՝ 684-121=563

  • 6 8 4
    1 2 1
    5 6 3

13985-6667=7 318

38992-847=38 145

4025-2983=1042

25344-7608=17 736

2․ Աստղանիշները փոխարինեք թվանշաններով այնպես, որ ստացված գրառումները ճիշտ
լինեն:

  • 6 7 2 5
    8 1 2
    8 6 3
  • 9 3 12 6
  • 71 8
    4 2 8

3․ Եթ թիվը բազմապատկենք 16-ով և ստացված արդյունքին գումարենք 80, ապա
կստանանք 400։ Գտե՛ք այդ թիվը։

400-80=320

320:16=20
4․ Գրքում կա 1036 էջ, որից ընթերցողը կարդացել է 257 էջ։ Մնացած էջերի քանակը
որքաո՞վ է մեծ կարդացած էջերի քանակից։

1036-257=779

779-257=522

Բանավոր հարցեր (Սիրելի սովորողներ տեղադրված տեսական նյութերը կարդում ենք)
Ո՞րն է բնական թվերի գումարման տեղափոխական հատկությունը։
Ո՞րն է բնական թվերի բազմապատկման տեղափոխական հատկությունը։
Ո՞րն է բնական թվերի գումարման զուգորդական օրենքը։
Ո՞րն է բնական թվերի բազմապատկման զուգորդական օրենքը։
Ո՞րն է բնական թվերի բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ։
Ո՞րն է բնական թվերի գումարման հաշվեկանոնը

  1. Էլենը, Լևոնը, Նարեկը, Հովիկն ապրում են հինգհարկանի շենքում: Էլենն ապրում է
    Լևոնից բարձր հարկում, բայց Նարեկից ցածր հարկում, իսկ Հովիկն ապրում է Լևոնից ցածր
    հարկում: Ո՞ր հարկում է ապրում Էլենը, եթե Հովիկն ապրում է երկրորդ հարկում:
    • Հովիկ —  երկրորդ հարկ
    • Լևոն — երրորդ հարկ
    • Էլեն- չորրորդ հարկ
    • Նարեկ — հինգերորդ հարկ
  2. Զամբյուղում խնձորների քանակը 10-ից քիչ էր: Երբ Գուրգենը կերավ խնձորներից մեկը,
    Անին մնացած խնձորներն առանց կտրատելու, հավասարապես դասավորեց երկու
    ափսեներում: Հետո եկավ Գայանեն և խնձորներն առանց կտրատելու, հավասարապես
    վերադասավորեց երեք ափսեներում: Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում:
    • 7
  3. Արեգը լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր լուծած խնդրի
    համար տրվում են նույն քանակի միավորներ: Սովորողները միասին հավաքեցին 20
    միավոր: Քանի՞ միավոր հավաքեց նրանցից յուրաքանչյուրը:
    • 2+3+5=10
    • 20:10=2
  4. Շախմատային մրցաշարին մասնակցեց 7 սովորող։ Յուրաքանչյուր մասնակից մյուս
    մասնակիցների հետ խաղաց մեկական պարտիա։ Ընդամենը քանի՞ պարտիա անցկացվեց
    մրցաշարի ընթացքում:
    • 7×2=14

Տնային առաջադրանքներ

538-271=267

1208-109=1099

894-675=219

4285-364=3 921

2․ Աստղանիշները փոխարինեք թվանշաններով այնպես, որ ստացված գրառումները ճիշտ
լինեն:

  • 6 3 7
    6 2 *
  • * 8 6
  • 9 9 * 8
    6 2 *
  • * 8 7
  1. Կատարելով թվաբանական գործողությունները՝ գրի՛ր յուրաքանչյուր դեղին վանդակում
    քանի՞ շրջան է պակասում։
    • 1234+123=1234567
    • 4-3=1
    • 1+3=4
    • 7-3=4
  2. Ութ ընկերներ ձվակռիվ էին խաղում: Ընկերներից յուրաքանչյուրը մյուսների հետ մեկական անգամ ձու
    կռվացրեց: Կռվի արդյունքում ձվերից մեկը կոտրվում էր, մյուսը՝ ոչ: Քանի՞ ձու կոտրվեց այդ խաղի ժամանակ:
    • 7