Ուշինարա
Արդար և իմաստուն դատավոր էր Ուշինարան: Մաքուր էին նրա բոլոր խորհուրդները և միայն մերձավորների և հեռավորների համար նվիրված:
Համեստ կյանք ուներ նա իր հոյակապ սրահներում և ճոխ սեղան ու ապաստան ամեն աղքատների և ուխտավորների համար, որ տարին բոլոր դեգերում են Գանգայի սրբազան ափերի և Հիմալայի նվիրական անտառների միջև:
***
Մի անգամ, երբ նա դահլիճում նստած կարդում էր Վեդաները, սրտապատառ ներս ընկավ մի աղավնի, որին հետապնդում էր սրաթև անգղը:
Սարսափած թռչունը նստավ դատավորի ծնկին և պաշտպանություն աղերսեց:
Անգղը հասավ նրա հետևից: Սակայն Ուշինարան պատսպարել էր արդեն մահապուրծ աղավնուն:
***
— Դատավո՛ր,— դիմեց անգղը Ուշինարային,— քաղցը վաղուց ընկճել է ինձ: Մեծ հանցանք է քաղցածի ձեռից խլել նրա սնունդը: Ետ տուր ինձ աղավնին:
Ուշինարան ձեռի շարժումով մերժեց նրա պահանջը:
— Դատավո՛ր,— շարունակեց անգղը,— դու պարտաճանաչ մարդու հռչակ ունես, սակայն ինչո՞ւ պարտքի օրենքին հակառակ ես գնում: Ինչո՞ւ ես ինձ զրկում իմ անհրաժեշտ սնունդից:
***
— Այս անօգնական, մահի սարսուռով դողդոջուն թռչունը իմ պաշտպանությանը դիմեց,— առարկեց Ուշինարան,— դո՛ւ, հզոր անգղ, մի՞թե չես տեսնում, որ իմ առաջին պարտքն է չհանձնել ինձ հավատացող արարածին իր հոշոտող թշնամուն: Ավելի մեծ ոճիր է՝ վտանգված թույլին զրկել օգնությունից, քան թե կատարել ոճիրների ոճիրը` սպանել Բրահմինին:
— Բայց, դատավո՛ր, ամեն արարած աշխարհում ուտելով է, որ կապրի: Եթե զրկես արարածին կերակուրից, իսկույն կդադարի նրա կյանքը: Հիմա որ դու իմ ձեռքից խլում ես իմ ապրուստը, շուտով կմահանամ ես և ինձ հետ` կինս ու ձագուկներս: Աղավնուն խնայելով դու մեզ բոլորիս մահի ես մատնում:
— Դո՛ւ շատ իմաստուն ես խոսում, ո՛վ անգղ, հզոր թռչուն. բայց խոստովանիր, ի՞նչպես կարող ես ընդունել, որ թշվառ փախստականին հանձնեմ կորստի: Բնա՛վ, երբե՛ք: Քո առջև բաց են ահա մառանիս դռները: Գնա՛, ա՛ռ, ինչ որ ուզում ես` եղնիկի միս, վարազի միս: Եվ ուրիշ ինչ որ ուզում ես, ասա՛, կկատարեմ քո կամքը:
— Ոչ, դատավոր, ես ուրիշ տեսակի միս ուտելու սովորույթ չունիմ:
Բնությունից որոշված հավերժական օրենք է, որ անգղները աղավնիներ պիտի ուտեն: Տո՛ւր ինձ իմ իրավունքը:
— Ա՛նգղ,— թախանձեց Ուշինարան,— ինչ արարած, որ ենթակա է մահի սահմաններին, ուզի՛ր, ես կտամ քեզ: Միայն երբեք չեմ կարող հանձնել թշվառության մեջ ինձ ապաստանածին:
— Դատավո՛ր,— պատասխանեց անգղը,— քանի որ դու այդքա՜ն սիրում ես այդ աղավնուն,— փոխարենը տուր քո մարմնից այնքան միս, որքան կշռում է աղավնին:
— Այո՛, հիմա արդար է, և ճշմարիտ է քո կամքը,— սրտահոժար ասաց Ուշինարան,— սիրով կտամ, ո՛վ անգղ, իմ մարմնից փոխարենը:
***
Եվ հանկարծ դահլիճի ձեղունից մի կշիռ կախվեց: Ուշինարան աղավնուն դրեց մի նժարում, իսկ մյուս նժարում` իր մարմնից մի փերթ, բայց աղավնին դեռ ծանր էր կշռում: Նորից կտրեց մսի մի փերթ, և աղավնին նորից ծանր էր: Դարձյալ նորանոր փերթեր կտրեց դրեց, և սակայն աղավնին ավելի և ավելի ծանր էր կշռում:
Այն ժամանակ Ուշինարան ամբողջ իր հոշոտված մարմնով ելավ կանգնեց նժարի մեջ…
— Ես Ինդրան եմ,— ձայնեց անգղը,— տիեզերքի իշխանը, իսկ աղավնին` հուր Ագնիի ոգին: Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:
Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:
Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:
Հարցեր և առաջադրանքներ
—Մգեցված նախադասությունների մեջ ընդգծրի ենթական և ստորոգյալը։
Ուշինարան-ենթակա դատավոր-ստորոգյալ
թռչունը-ենթակա նստել-ստորոգյալ
ուշինարան-ենթակա պատսպարել-ստորոգյալ
ուշինարան-ենթակա մերժեց-ստորոգյալ
դու-ենթակա մատնումես-ստորոգյալ
դատավոր-ենթակա ուտել-ստորոգյալ
կշիռ-ենթակա կախված-ստորոգյալ
Ուշինարան-ենթակա կանգնել-ստորոգյալ
—Հեքիաթից դուրս գրիր տասը նախածանցավոր, տասը վերջածանցավոր բառ,
Նախածանց
սրաթև-սուրթեռ,մազապուրծ-մազ-պրծնել,անօգնական-օգնել,չհանձնել-հանձնել,սրտահոժար-սիրտ-հոժար,անմահ-մահ,չհնանա-հին
Վերջածանց
Օգնություն-օգնել,հավերժական-հավերժ,ժամանակ-ժամ,հոշոտված-հոշոտել,հավիտենական-հավիտյան,փոքրիկ-փոքր
առանձնացրու ածանցները և վերականգնիր արմատի ուղիղ ձևը։
—Տրված բարդ բառերի արմատներով նոր բառեր կազմիր․
սրտապատառ-սիրտ-պատառ-սար-պատ,մահապուրծ-մահ-ուր,սրաթև-սուր-թև-սար, պարտաճանաչ-պար-տար-ճանաչ։
—Գրիր այս բառերի երկուական հոմանիշ․
Արդար-ազնիվ-անկեխծ,ճոխ-շքեղ-պերճ,դեգերել-թափառել-մանգալ,աղերսել-խնթրել-ուզել,հռչակ-անուն-հայտնի,թշվառ-խեխճ-աղքատ,հավերժական-միշտ-մշտական,փերթ-թերթ-շերթ։
—Նկարագրիր Ուշինարաին քո բառերով։
Շատ արդար անկեխծ բարի մարդ էր։
—Յուրաքանչյուր հատվածի համար վերնագիր մտածիր։
1-Աղավնին
2-դատավոր
3-անգղ
—Ո՞րն է հեքիաթի հիմնական ասելիքը ։
Որ պետք է մարդիկ ապրեն անկախ արդար և արդարամիտ։