May 14

Երկրի  ձգողությունը: Ծանրության ուժ և մարմնի կշիռ

Այն ուժը, որով Երկիրն է  դեպի իրեն ձգում որևէ մարմին, կոչվում է ծանրության ուժ: Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի  կենտրոնը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ:

Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:

Մարմնի կշիռ: Երբ մարմինը դնում ենք հենարանի կամ կախոցի վրա կամ կախում ենք կախոցից, այն ուժ է գործադրում հենարանի կամ կախոցի վրա:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է հենարանի կամ կախոցի վրա, անվանում են մարմնի կշիռ և նշանակում P տառով: Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ մարմնի կշիռը՝ հենարանի կամ կախոցի վրա: Այդ երկու ուժերն ուղղված են դեպի Երկրի կենտրոնը:

1.Ի՞նչ  է մարմնի կշիռը:

Մարմնի կշիռը հենարանի կամ կախոցի վրա ազդող ուժն է:
2.Ի՞նչ ուղղությամբ է ազդում ծանրության ուժը:

Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը:
3. Ո՞րն է մարմնի կշռի և մարմնի վրա ազդող ծանրության ուժի տարբերությունը:

Ծանրության ուժը ազդում է մարմնի վրա, իսկ կշիռը՝ հենարանի կամ կախոցի:

May 14

Գործնական քերականություն

1.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու անգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

2.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Պատկերացրեք, որ երկրի վրա մեզ հետ միասին ապրում են էակներ, որոնց կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

 3.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կ.նքը հավանաբար ծովում է սկզբնա.որվել: Ու թե. զար.ացման միլ.նավոր տարիներ են անցել, հիմա .լ մար.ու մարմնի հ.սվածքները ողողվում են աղային լու.ույթով, որն իր բաղադրութ.ամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են ն.թափոխանակության և .րգանիզմի ա.բողջ գործ.նթացի համար: Բայց ջուրը մ.այն .րգանիզմի առող. և արդ.նավետ գործուն.ությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդան.թերի աղ.յուր է: Վեր.ապես նա. ջրա.ին ճանապար.ների մասին հիշենք:

4 Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Աղթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը մինչև անգամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղթամար: Տաճարի շինվածքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ պատկերներով, որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր տնօրինությունները երևում էին:

 5.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնծող արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:
6.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
 
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին
:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին: Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի: Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են խոտի զմրուխտ կայծերը:
Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը: Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից գնալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

Սպասենք, մինչև ջուրը կտրվի:
7.Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:
Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի ց գնդակ ձեռք բերելու համար հինգ հազար դոլար է վճարել: Դա եղել է Անգլիայում երբևէ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր է գնահատվել այն պատճառով, որ 1963 թվականին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ընթացքում:

May 13

Ես եմ

Մի օր դասարանում բոլորով վիճում էինք, թե ով է ամենաուժեղն ու հաջողակը, և ես հանկարծ հասկացա, որ իսկական ուժը ոչ թե ուրիշներից լավը լինելն է, այլ հենց ինքդ քեզ հավատալը: Ես սովորական վեցերորդ դասարանցի եմ՝ իմ վախերով, երազանքներով ու երբեմն էլ սխալներով, բայց ես չեմ վախենում իմ կարծիքն ասելուց կամ տխուր եղած ժամանակ լաց լինելուց: Շատերն ասում են, որ պետք է հագնվել կամ մտածել այնպես, ինչպես բոլորը, բայց իմ ներսում կա մի ազատ աշխարհ, որտեղ ես լսում եմ միայն իմ սրտին ու Աստծուն: Այդ պատճառով ես չեմ պատրաստվում կեղծ ժպտալ կամ թաքնվել հանրային կարծիքի հետևում: Ես հենց այնպիսին եմ, ինչպիսին կամ՝ իմ սեփական մտքերով ու մաքուր հոգով, որովհետև այս կյանքում իմ ամենակարևոր դերը հենց ես լինելն է:

Իմ կարծիքները

Իմ երազանքների ճամփորդությունը։ Միքայել Թանաշյան

Իմ երազանքների ճամփորդությունը արդեն մի փոքր իրականացել է, քանի որ ես եղել եմ Իտալիայ

ում։ Այդ երկիրը ինձ շատ է դուր եկել՝ իր հին ու գեղեցիկ քաղաքներով, նեղ ու պատմական փողոցներով և համեղ ուտեստներով։ Ես հատկապես սիրել եմ այն մթնոլորտը, որը կա այնտեղ՝ հանգիստ, բայց միաժամանակ շատ հետաքրքիր։ Բայց նույնիսկ արդեն այնտեղ լինելով՝ ես նորից կուզեի այցելել, որովհետև զգում եմ, որ դեռ շատ բան կա տեսնելու և բացահայտելու։

Իտալիայից հետո ես կուզենայի գնալ Իսպանիա, բայց ոչ Մադրիդ կամ Բարսելոնա։ Ես կընտրեի ավելի հանգիստ և յուրահատուկ մի քաղաք, օրինակ՝ Սևիլյա։ Այդ քաղաքը հայտնի է իր գեղեցիկ ճարտարապետությամբ, ջերմ եղանակով և ուրախ մարդկանցով։ Այնտեղ ես կուզեի շրջել հին փողոցներով, տեսնել պատմական շենքերը և զգալ իսպանական մշակույթը։

Այս ճամփորդությունը ինձ համար կլիներ ոչ միայն հանգստանալու հնարավորություն, այլ նաև նոր բաներ սովորելու ձև։ Ես կծանոթանայի տարբեր մշակույթների, կտեսնեի նոր վայրեր և կստանայի շատ լավ հիշողություններ, որոնք միշտ կմնային ինձ հետ։

Իմ կարծիքը

Սևիլյան իսկական հեքիաթային քաղաք է ու ես շատ կուզեի անցնել դրա նեղ փողոցներով տեսնել հին պալատներն ու ընկերներիս համար հետաքրքիր նվերներ բերել։

Ինտելիգենտ մարդը՝ իմ պատկերացմամբ

Իմ պատկերացմամբ՝ ինտելիգենտ մարդը ոչ միայն գիտելիքներով հարուստ անհատ է, այլ նաև բարձր արժեքային համակարգ ունեցող մարդ։ Նա կարողանում է ճիշտ կիրառել իր գիտելիքները տարբեր իրավիճակներում և չի սահմանափակվում միայն տեսական իմացությամբ։ Ինտելիգենտ մարդը հարգանքով է վերաբերվում շրջապատին՝ անկախ մարդկանց սոցիալական դիրքից կամ կարծիքներից։ Նրա խոսքը զուսպ է, կշռադատված և նպատակային, իսկ վարքը՝ հավասարակշռված։Նա ունի զարգացած քննադատական մտածողություն և կարողանում է վերլուծել իրադարձությունները՝ չտրվելով մակերեսային դատողություններին։ Ինտելիգենտ մարդը նաև մշտապես ձգտում է ինքնակատարելագործման՝ ընթերցում է, ուսումնասիրում և բաց է նոր գիտելիքների հանդեպ։ Նա ընդունում է իր սխալները և փորձում է սովորել դրանցից՝ առանց արդարացումներ փնտրելու։Բացի այդ, ինտելիգենտ մարդը ունի բարձր մշակութային մակարդակ, գնահատում է արվեստը, գրականությունը և հոգևոր արժեքները։ Նա կարողանում է լսել ուրիշներին և հասկանալ տարբեր տեսակետներ՝ առանց անմիջապես հակադրվելու։ Նրա համար կարևոր է ոչ միայն անձնական հաջողությունը, այլ նաև հասարակության բարօրությունը։ Վերջապես, ինտելիգենտ մարդը օրինակ է դառնում ուրիշների համար իր պահվածքով, խոսքերով և մտածելակերպով։

Իմ կարծիքը

Իմ կարծիքով ինտելիգենտ մարդը նա է ով ոչ միայն շատ խելացի է ու գրքեր է կարդում այլև հարգում է բոլորին երբեք չի պարծենում և իր լավ վարքով օրինակ է դառնում մյուսների համար։

Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ․․․

Ազատ լինել բառը մենք կարող ենք հասկանալ տարբեր իմաստներով․ ազատ կարող ենք լինել թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։
Առաջին իմաստը ֆիզիկականն է․ մենք ունենք շատ գործեր, և այդ գործերի պատճառով շատ մարդիկ չեն կարողանում ազատ ժամանակ գտնել։ Ինչքան էլ փորձեն լինել ազատ, դա հնարավոր չէ, որովհետև դու յուրաքանչյուր վայրկյան, ժամ, օր և տարի կատարում ես աշխատանք կամ մի գործ, որը կախված է հենց քեզնից, և որի արդյունքում առանց քեզ այդ գործը առաջ չի գնա։ Այդ պատճառով մենք ազատ մարդուն անգործ չենք կարող համարել, քանի որ ինքն էլ իր չափով գործողություն է կատարում։

Հիմա կանցնեմ հոգեպես ազատ լինելուն։ Հոգեպես ազատ լինելը ոչ բոլորը կարող են։ Շաաատ քիչ մարդիկ են իսկապես հոգեպես ազատ։ Ինչքան էլ նրանք չկիսվեն, միևնույն է՝ իրենց ներսում ազատություն չկա այն չափով, ինչ պետք է լինի բոլորի մոտ։ Իրավունքների զրկում, հանրային կարծիք, վախ, կոմպլեքսներ, մտահոգություն և սեր՝ բայց ոչ առողջ, այլ քայքայված ու տանջված սեր, որը սեր համարել չի կարելի, թեև այդպես են կոչում։ Այդ մարդկանց միակ փրկությունը հենց իրենք են, ուրիշ ոչ ոք։ Միայն իրենք գիտեն, թե ինչ է իրենց մեջ գտնվում։ Շատերի համար փրկությունը լուռ մնալն է, կարծիք չարտահայտելը, սուտ ժպտալը և ասելը, թե «ամեն ինչ լավ է»։ Բայց դա չէ ճիշտը։ Հակառակը՝ ինչքան խոսես, արտահայտվես, կիսվես, վերջիվերջո բացվես, այնքան էլ կհանգստանաս։

Քո համար պետք է մեկ լինի մարդկանց կարծիքները։ Եթե ինչ–որ բան քեզ դուր է գալիս, պետք է շարունակես այն։ Լսիր քո սրտին, ոչ թե նրանց։ Լսիր հոգուդ, ոչ թե նրանց։ Նրանք ժամանակավոր են քո կյանքում, իսկ սիրտդ՝ ոչ։ Արա այն, ինչ ուզում ես և ինչպես ուզում ես։ Մի վախեցիր ոչ ոքից՝ բացի Աստծուց։ Եթե վախենաս Աստծուց, ուրեմն ուրիշներից վախենալու կարիք չկա, քանի որ Աստված քեզ կօգնի և միշտ կների։

Այսքանով մենք հասկանում ենք, որ ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ ապրել առանց ներքին շղթաների։

Իմ կարծիքը

Իմ կարծիքով իսկական ազատությունը ոչ թե անգործ նստելն է այլ երբ դու չես վախենում ուրիշների կարծիքից լսում ես քո սրտին ու հոգով քեզ լիովին անկախ ես զգում։

May 13

Մեկ անհայտով գծային հավասարումների հանգող խնդիրներ Մաս 3

Խնդիր 1

Երկու պարկում միասին կար 60 կգ շաքարավազ: Երբ առաջին պարկից 10 կգ լցրեցին երկրորդի մեջ, պարկերում շաքարավազի քանակը հավասարվեց: Քանի՞ կիլոգրամ շաքարավազ կար պարկերից յուրաքանչյուրում սկզբում:

2x=60

Խնդիր 2

Մտապահված թվի և 8-ի արտադրյալը 96 է: Գտի՛ր այդ թիվը:

12

Խնդիր 3

Դպրոցի երկու դասարաններում միասին կա 52 աշակերտ: Առաջին դասարանում 4-ով ավելի աշակերտ կա, քան երկրորդում: Քանի՞ աշակերտ կա յուրաքանչյուր դասարանում:

Առաջին դասարուն 24 աշակերտ

Եկրորդ դասարանում կա 28 աշակերտ

Խնդիր 4

Որդին 24 տարով փոքր է հորից, իսկ հայրը 4 անգամ մեծ է որդուց: Քանի՞ տարեկան է հայրը:

Երեխան 8 տարեկան է։

Հայրիկը 32 տարեկան

Խնդիր 5

Մտապահված թիվը 5 անգամ փոքրացրին և ստացան 15: Ո՞րն էր այդ թիվը:

75

Խնդիր 6

Երեք տուփում միասին կա 45 մատիտ: Առաջինում կա 2 անգամ շատ մատիտ, քան երկրորդում, իսկ երրորդում՝ այնքան, որքան առաջին երկուսում միասին: Քանի՞ մատիտ կա յուրաքանչյուր տուփում:

15

Խնդիր 7

Ուղղանկյան երկարությունը 5 սմ-ով մեծ է լայնությունից, իսկ պարագիծը 30 սմ է: Գտի՛ր ուղղանկյան կողմերը:

5 սմ և 10 սմ

Խնդիր 8

Գիրքը 4 անգամ թանկ է տետրից: Արամը գնեց 1 գիրք և 2 տետր՝ վճարելով 1200 դրամ: Որքա՞ն արժե գիրքը:

800 դրամ

Խնդիր 9

Եթե մտապահված թվին գումարենք 20 և արդյունքը բաժանենք 2-ի, կստանանք 25: Գտի՛ր այդ թիվը:

30

Խնդիր 10

Ավտոբուսում կար 3 անգամ ավելի շատ ուղևոր, քան տաքսիում: Երբ կանգառում ավտոբուսից իջավ 12 ուղևոր, իսկ տաքսի նստեց 4-ը, նրանց քանակը հավասարվեց: Քանի՞ ուղևոր կար տաքսիում սկզբում:

8 ուղևոր

Խնդիր 11

Երկու թվերի գումարը 100 է: Թվերից մեկը 20-ով մեծ է մյուսից: Գտի՛ր այդ թվերը:

40 և 60

Խնդիր 12

Քառակուսու կողմը x սմ է: Եթե նրա կողմը մեծացնենք 3 սմ-ով, պարագիծը կդառնա 40 սմ: Գտի՛ր քառակուսու սկզբնական կողմը:

7 սմ

Խնդիր 13

Աննան և Լևոնը միասին ունեն 1500 դրամ: Աննան Լևոնից 300 դրամով շատ ունի: Որքա՞ն գումար ունի նրանցից յուրաքանչյուրը:

Լևոն 600 դրամ

Աննա 900 դրամ

Խնդիր 14

Մտապահված թվից հանեցին 7, արդյունքը բազմապատկեցին 3-ով և ստացան 21: Ո՞րն էր այդ թիվը:

14

Խնդիր 15

Երեք իրար հաջորդող զույգ թվերի գումարը 30 է: Գտի՛ր այդ թվերը (Հուշում. թվերը նշանակիր x, x+2, x+4):

8, 10, 12

May 12

«Почему моё имя особенное»

Меня зовут Арман. Это имя армянского происхождения которое означает мечта. Его выбрали мои родители потому что оно им очень понравилось.

Друзья зовут меня полным именем и мне это нравится. Я знаю много известных людей с именем Арман и горжусь тем что меня так зовут. Моё имя сильное и красивое поэтому я бы никогда не стал его менять.

May 12

Հնդկական հեքիաթ

Դհավալմուքհը երկու ընկեր ուներ, որոնց անչափ սիրում էր և ամեն օր այցելում նրանց։ Առաջին ընկերը շատ հարուստ էր։ Ամեն անգամ, երթ Դհավալմուքհը այցելում էր նրան, նստում էին համեղ խորտիկներով ու քաղցրավենիքով ծանրաբեռնված ճոխ սեղանի շուրջ և ուրախ զրուցում։ Երկրորդ ընկերը աղքատ էր։ Նա շատ բան չուներ հյուրասիրելու, բայց միշտ ուրախությամբ էր ընդունում Դհավալմուքհին և նրա հետ կիսում իր վշտերն ու ուրախությունները։

Ընկերների հետ ունեցած այդ մտերմությունը վերջապես շարժեց Դհավալմուքհի կնոջ հետաքրքրությունը։ Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ովքեր են նրանք, և խնդրեց ամուսնուն՝ ծանոթացնել նրանց հետ։

Եվ ահա մի օր Դհավալմուքհը կնոջն իր հետ տարավ ընկերների մոտ։

— Օ՜, բարով, բարով եկաք,— ողջունեց նրանց աոաջին ընկերը։— Համեցեք, խնդրեմ։ եվ հյուրասիրեց նրանց ընտիր թեյով ու համեղ նախաճաշով։ Ընկերոջ հյուրասիրությունը մեծ տպավորություն թողեց Դհավալմուքհի կնոջ վրա։

Հաջորդ օրը նրանք այցելեցին երկրորդ ընկերոջը։ Նա գրկաբաց ընդունեց հյուրերին ու թեև ոչ խմելու, ոչ էլ ուտելու բան ուներ նրանց առաջարկելու, բայց շատ լավ ժամանակ անցկացրին։

Երբ տուն էին վերադառնում, Դհավալմուքհի կինը միայն առաջին ընկերոջն էր գովաբանում։ Բայց ամուսինն ասաց.

— Նա լավ ընկեր է, կասկած չկա, բայց մյուսն ավելի լավն է։

— Ի՞նչ, նա նույնիսկ մի բաժակ ջուր չառաջարկեց մեզ,— զարմացած ասաց կինը։

— Դրանով չեն դատում ընկերոջը,— ասաց Դհավալմուքհը։— Ինձ թվում է, որ երկրորդ ընկերոջս զգացմունքներն ավելի անկեղծ են։

— Իսկ ես էդ կարծիքին չեմ,— համառեց կինը։— Համոզված եմ, որ քո առաջին ընկերը քեզ ավելի է սիրում, քան երկրորդը։

Դհավալմուքհը որոշ ժամանակ լուռ մնաց, ապա ասաց.

— Եթե դու իրոք ուզում ես պարզել ճշմարտությունը, արի փորձենք նրանց։

Եվ նա ասաց կնոջը, թե ինչպես պետք է փորձեին նրանց։

Հաջորդ օրը, ինչպես որոշել էին, Դհավալմուքհի կինը գնաց առաջին ընկերոջ մոտ ու տխուր պատմեց, որ թագավորը շատ բարկացած է ամուսնու վրա։ Չգիտեն ինչ անեն։ Ընկերը ուսերը վեր քաշեց ու ասաց.

— Շատ եմ ցավում, բայց ոչնչով օգնել չեմ կարող։ Ո՞վ կհամարձակվի թագավորին դեմ գնալ։

Կինը հուսահատ դեմք ընդունեց ու գնաց երկրորդ ընկերոջ մոտ, որը, լսելով նրան, անմիջապես վերցրեց թուրն ու վահանը և, հավատացնելով, որ ամեն ինչ կանի նրա ամուսնուն պաշտպանելու համար, գնաց պալատ։

Բայց ճանապարհին Դհավալմուքհը հանդիպեց նրան ու ասաց.

— Սիրելի ընկեր, մի՛ անհանգստանա, թագավորը ներեց ինձ։ Տուն գնանք։

Այսպիսով, Դհավալմուքհի կինը համոզվեց, որ երկրորդ ընկերն իրոք ճշմարիտ ընկեր է, որովհետև պատրաստ էր կռվելու հանուն ընկերոջ, նույնիսկ սեփական կյանքը վտանգի ենթարկելով։

Հարցեր․
1.Կարդալ և դուրս գրել անհասկանալի բառերը․ բառարանի օգնությամբ բացատրել։

մտերմություն-բարեկամություն

2.Ի՞նչ է իսկական ընկերությունը։ Շարադրեք ձեր մտքերը այդ թեմայով։

Իրիկան ընկերությունը դա փոխ չի։ Իրական ընկերությունը դա երբ որ ընկերոչտ օգնում ես ընկերտ քեզ են օգնում։Երբ որ ընկերոչտ օգնություն ես խնդրում բայց նա քեզանից փոխ է խնդրում կամ չի օգնում դա ընկերություն չի։ Իսկական ընկերությունը անշահախնդիր է։

May 12

Ինչ կուզեի վալենար խոհանոցաինում

Ես կուզեի խոհանոցում լիներ մի հատ մեծ ապարատ, որը միանգամից լիքը տաք նագետս ու կարտոշկա ֆրի կսարքեր։ Լավ կլիներ նաև մի հատ հատուկ մեքենա ունենալ, որը ինքնուրույն կոտլետները կտապակեր, որ մայրիկս չհոգներ։ Մեկ էլ կցանկանայի մի սարք, որը միշտ պաղպաղակ ու սառը կոկա-կոլա կտար։

May 11

Մեկ անհայտով գծային հավասարումների հանգող խնդիրներ Մաս 2

Խնդիր 1 Մտապահված թվին գումարեցին 18 և ստացան 50։ Գտի՛ր այդ թիվը։
32

Խնդիր 2 Գրիչը 3 անգամ թանկ է տետրից։ Որքա՞ն արժե տետրը, եթե գրիչն արժե 150 դրամ։

450

Խնդիր 3 Երկու արկղում միասին կա 24 կգ նարինջ։ Առաջին արկղում կա 6 կգ-ով պակաս, քան երկրորդում։ Քանի՞ կիլոգրամ նարինջ կա յուրաքանչյուր արկղում։

Առաջին արկղում կա 18կգ նարինջ

Երկրորդ արկղում կա 6կգ նարինջ

Խնդիր 4 Հայրը 4 անգամ մեծ է որդուց։ Քանի՞ տարեկան է որդին, եթե նրանց տարիքների գումարը 40 է։

Որդին 8 տարեկան է

Հայրը 32 տարեկան

Խնդիր 5 Մտապահված թիվը բաժանեցին 4-ի և ստացան 12։ Ո՞րն է այդ թիվը։

12×4=48

Խնդիր 6 Դպրոցական պայուսակը 2000 դրամով թանկ է գրչատուփից։ Պայուսակն ու գրչատուփը միասին արժեն 8000 դրամ։ Որքա՞ն արժե գրչատուփը։

3000 դրամ

Խնդիր 7 Երկու թվերի գումարը 45 է։ Թվերից մեկը 4 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր այդ թվերը։

9 և 36

Խնդիր 8 Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 33 է։ Գտի՛ր այդ թվերը (Հուշում. թվերը նշանակիր x, x+1, x+2):

10, 11, 12

Խնդիր 9 Եթե մտապահված թվից հանենք 10 և արդյունքը բազմապատկենք 2-ով, կստանանք 24։ Ո՞րն է այդ թիվը։

22-10×2=24

Խնդիր 10 Ավտոբուսում ուղևորների քանակը 3 անգամ շատ է, քան երթուղային տաքսիում։ Երբ ավտոբուսից իջավ 10 ուղևոր, նրանց քանակը հավասարվեց։ Քանի՞ ուղևոր կար երթուղային տաքսիում։

5 ուղևոր

Խնդիր 11 Ուղղանկյան պարագիծը 40 սմ է։ Գտի՛ր կողմերը, եթե երկարությունը 4 սմ-ով մեծ է լայնությունից։

8 սմ և 12 սմ

Խնդիր 12 Արամը ունի 200 դրամով ավելի գումար, քան Կարենը։ Նրանք միասին ունեն 1000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Կարենը։

Արամը ունի 600 դրամ

Կարենը 400 դրամ

Խնդիր 13 Մտապահված թվի եռապատիկից հանեցին 5 և ստացան 16։ Գտի՛ր այդ թիվը։

7

Խնդիր 14 Այգում տնկեցին 30 ծառ։ Խնձորենիները 2 անգամ շատ են դեղձենիներից։ Քանի՞ խնձորենի տնկեցին։

20 խնձորենի

May 11

Գործնական քերականություն

Առաջադրանքներ:
1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
(Երկաթ) դարպաս, (մետաքս) թաշկինակ, (լեռ) գոտի, (ծով) կենդանի, (որդի) սեր, (աշակերտ) պայուսակ, (դպրոց) հասակ, (զինվոր) ջոկատ, (գյուղ) կյանք, (օդ) ուղիներ, (մարմար) սյուն, (բյուրեղ) արցունք, (հերոս) արարք, (ջուր) կենդանի:

Երկաթյադարպաս, մետաքսյաթաշկինակ, լեռնայինգոտի, ծովային,որդիական սեր, աշակերտական պայուսակ, դպրոցահասակ, զինվորական ջոկատ, գյուղական կյանք, օդային ուղիներ, մարմարյասյուն, բյուրյեղյա արցունք, հերոսականարարք, ջրային կենդանի։

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթի ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռան ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հոր տան կարոտն էր քաշում: Գյուղի համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտի ճանապարհները: Փչում էր գիշերվա զով քամին: Հեռվից լսվում էր հովվի սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառի գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցի շենքի քարի պատերը:

Երկաթյա, լեռնային, հայրական, գյուղական, դաշտային, գիշերային, հովային, անտառային, դպրոցական, քարէ։

3.Տրված բառերում ընդգծիր ածականակերտ/ածական կերտող/ նախածանցներն ու վերջածանցները: Օրինակ՝ զորեղ-եղ։
Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:


4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի:
 
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, ականավոր, բերրի, աժդահա, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի: 

խոշոր, վիթխարի, ահռելի, մեծ, աժդահա, հսկա

երկերեսանի, կեղծավոր, երեսպաշտ, շողոքորթշ

առատ, պտղաբեր, արգավանդ, բեղուն, բերրի, բարեբեր

մեծահռչակ, նշանավոր, հանրածանոթ, երևելի, ականավոր, հանրաճանաչ, անվանի

Լրացուցիչ աշխատանք

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա) շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ) շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարյա, մրգատու, շքեղ, բերրի, կեղծ, անարատ:

Մարմարյա արձան
Մրգատու այգի
Շքեղ դղյակ
Բերրի հողատարածք
Կեղծ ժպիտ
Անարատ կաթ
բ) զգեստ, վերաբերմունք, լռություն, միտք, կյանք:

Տոնական զգեստ
Անտարբեր վերաբերմունք
Խորհրդավոր լռություն
Հանճարեղ միտք
Երջանիկ կյանք

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական:
Ապստամբ, խավար, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

Ապստամբ

Գոյական: Զինված ապստամբը հրաժարվեց վայր դնել զենքը։

Ածական: Նա աչքի էր ընկնում իր ապստամբ ոգով և անհնազանդությամբ։

Խավար

Գոյական: Գիշերվա թանձր խավարը պատել էր ամբողջ քաղաքը։

Ածական: Մենք մտանք մի խավար սենյակ, որտեղ ոչինչ չէր երևում։

Դպրոցական

Գոյական: Փոքրիկ դպրոցականը դժվարությամբ էր շալակել ծանր պայուսակը։

Ածական: Սկսվեց դպրոցական արձակուրդների երկար սպասված շրջանը։

Հարուստ

Գոյական: Հարուստը երբեք չի հասկանա աղքատի կարիքները։

Ածական: Մեր երկիրը շատ հարուստ է բնական պաշարներով։

Դավաճան

Գոյական: Դավաճանը պատժվեց իր արարքի համար։

Ածական: Նա չէր սպասում նման դավաճան քայլ իր մտերիմ ընկերոջից։

Կենդանի

Գոյական: Անտառի յուրաքանչյուր կենդանի իր տեղն ու դերն ունի բնության մեջ։

Ածական: Կենդանի բնությունը պահպանելը մեր բոլորի պարտքն է։

May 10

English

1

A tip-a useful piece of information.

to respect-to be polite and kind to other people

to use a soft voice-to speak quietly

to participate-to join in the work or game

to be focused-to give all your attention and effort to something

an opnion-what you think or believe about something

to hurry up-to do something more quickly

break time-the free time between lessons

2

  1. What should you do if your group has to plan a project together? You should …
    A. wait for your classmates to plan everything.
    B. try to think of some ideas for the project.
    C. tell your classmates they must use only your ideas.
  2. What should you do when your classmate’s giving their opinion? You should …
    A. speak while they’re talking.
    B. go to another group.
    C. look at them and listen.
  3. What should you do if your classmates are working very slowly? You should …
    A. shout ‘Hurry up!’
    B. say ‘You’re so slow! I’ve finished!’
    C. offer to help them.
  4. What should you do if a classmate forgets it’s their turn when you’re playing a game? You should …
    A. say quietly in a kind voice ‘It’s your turn!’
    B. shout at them.
    C. do nothing.
  1. What should you do if you don’t want to do the work because it’s difficult? You should …
    A. sit and do nothing.
    B. try to participate and ask your classmates for help.
    C. tell someone to do it for you.
  2. What should you do if your classmate shows you their new phone in the class? You should …
    A. ask them if you can look at it at break time.
    B. start playing a game on it.
    C. tell all your group to look at the phone.

3

a. In question 1 of the quiz, B is correct as we should give our ideas .
b. In question 2 of the quiz, C is correct as we should respect the children in the class.
c. In question 3 of the quiz, C is correct as we should offer to help our classmates.
d. In question 4 of the quiz, A is correct as we should soft use a voice and be kind.
e. In question 5 of the quiz, B is correct as we participate should in the activities.
f. In question 6 of the quiz, A is correct as we should stay focused on the work.