February 6

Երկրաբանություն

  • Երկրի կազմը – ինչ քարեր, հանքանյութեր և մետաղներ կան։
  • Երկրի կառուցվածքը – ինչ շերտերից է կազմված Երկիրը (կեղև, միջնաշերտ, միջուկ)։
  • Երկրի պատմությունը – ինչպես է ձևավորվել և զարգացել մեր մոլորակը միլիոնավոր տարիների ընթացքում։
  • Երկրի մակերևույթի փոփոխությունները – լեռների առաջացում, գետերի ու լճերի ձևավորում, երկրաշարժեր, հրաբուխներ։
  • Բնական հարստությունները – նավթ, գազ, մետաղներ, որոնք մարդը օգտագործում է։
  • Օգնում է հասկանալ, թե որտեղ կարելի է կառուցել քաղաքներ կամ ճանապարհներ։
  • Մատնանշում է հանքավայրերը և օգտակար հանածոները։
  • Բացատրում է բնական աղետները (երկրաշարժ, հրաբուխ, սողանք) և օգնում է դրանցից պաշտպանվել։
  • Օգնում է պահպանել բնությունը։
  • Արարատի լեռը՝ առաջացել է հրաբխային ժայթքումներից։
  • Սևանը՝ ձևավորվել է երկրաբանական շարժումների հետևանքով։
  • Հայաստանում հաճախ լինում են երկրաշարժեր, որոնք նույնպես երկրաբանական երևույթ են։
  1. Երկրաբանությունը ո՞ր գիտությունն է։
    ա) Աստղերի մասին
    բ) Երկրի մասին
    գ) Մարդկության մասին
    դ) Կենդանիների մասին
  2. Երկրի կեղևում ի՞նչ է հանդիպում։
    ա) Քարեր և հանքանյութեր
    բ) Ամպեր և քամիներ
    գ) Ջրային գոլորշիներ
    դ) Թռչուններ և բույսեր
  3. Ո՞ր շերտը գտնվում է Երկրի ամենախորը մասում։
    ա) Կեղև
    բ) Միջուկ
    գ) Միջնաշերտ (մանտիա)
    դ) Օզոնային շերտ
  4. Ի՞նչ երևույթ է երկրաշարժը։
    ա) Երկրի մակերևույթի տատանում
    բ) Ամպերի շարժում
    գ) Գետերի հոսք
    դ) Անձրևի թափում
  5. Ո՞ր օգտակար հանածոնն է հեղուկ։
    ա) Նավթ
    բ) Ածուխ
    գ) Ոսկի
    դ) Պղինձ
  6. Ո՞ր լեռը Հայաստանում ունի հրաբխային ծագման լիճ։
    ա) Արագած
    բ) Արարատ
    գ) Աժդահակ
    դ) Բյուրակն
  7. Ինչի՞ համար է մարդը ուսումնասիրում երկրաբանությունը։
    ա) Որպեսզի գտնեն օգտակար հանածոներ և կանխեն աղետներ
    բ) Որպեսզի ծանոթանան կենդանիներին
    գ) Որպեսզի հասկանան օդերևութաբանությունը
    դ) Որպեսզի ուսումնասիրեն պատմական իրադարձություննե
  8. Սողանքն ի՞նչ է։
    ա) Քարերի և հողի սահք լանջից ներքև
    բ) Գետերի հոսք
    գ) Անձրևի առատ տեղումներ
    դ) Քամու ուժեղ հարված
  9. Ո՞ր բնական երևույթը չի կարող լինել երկրաբանական։
    ա) Լեռների առաջացում
    բ) Ծովերի ալիքներ
    գ) Հրաբուխ
    դ) Սողանք
  10. Երկրաբանությունը նաև օգնում է…
    ա) Ճիշտ օգտագործել բնական հարստությունները
    բ) Ավելի արագ ընթերցել
    գ) Նկարել բնանկարներ
    դ) Ավելացնել անձրևները