1 Մակարդակ
1. Առաջին դասարանի 25 սովորողները մարմնամարզության պարապմունքին կանգնած էին մեկ շարքով։ Առաջին տեղում կանգնած էր տղա, հետո կանգնած էին երկու աղջիկ։ Նրանցից հետո կանգնած էին երեք տղա, հետո կանգնած էին չորս աղջիկ և այդպես շարունակ։ Դասարանում քանի՞ տղա է սովորում։
Դասարանում սովորում է 13 տղա։
2. Արան տանը խնամում է նապաստակին և նրա ձագին։ Նապաստակն ամեն օր ուտում է երկու գազար։ Ձագը ամեն օր ուտում է մեկ գազար։ Արան գազարը գնում է շաբաթ օրերը։ Նոր գնած գազարով սկասում է կերակրել կիրակի օրվանից։ Ամենաքիչը քանի՞ գազար պետք է գնի Արան, որ նապաստակները սոված չմնան։
Ամենաքիչը 21 գազար։
3. Մայրիկը դրսում լվացք է փռում պարանին: Երեք սրբիչ փռելու համար նա օգտագործում է չորս սեղմակ (տես նկարը): Ամենաքիչը քանի՞ սեղմակ է հարկավոր նրան 9 սրբիչ փռելու համար: Լվացքի պարանը կապված է օղակաձև:
9 սեղմակ։
4. Արամը դասարան բերեց 17 պաղպաղակ։ Աղջիկներից ամեն մեկը կերավ 3 պաղպաղակ։ Տղաներից ամեն մեկը կերավ 4 պաղպաղակ։ Քանի՞ աղջիկ կար դասարանում։
3 աղջիկ։
5. Անին միանգամից գցում է երկու զառ։ Հաշվում է զառերի վերևի երեսներին եղած կետերի քանակը։ Հետո նորից է գցում երկու զառը։ Նորից հաշվում է կետերի քանակը և գումարում արդեն ունեցած թվին։ Ամենաշատը քանի՞ գցելուց հետո կարող է արդյունքում ստանալ 23 թիվը:
11 անգամ։
6. Գագիկը պարապությունից հերթով մուտքագրեց 13-ից մինչև 82 բոլոր ամբողջ թվերը։ Հետո նրան հետաքրքրեց, թե իր գրած բոլոր թվերի մեջ քանի՞ անգամ է հանդիպել «7» թվանշանը։ Ի՞նչ թիվ կստանա Գագիկը, եթե ճիշտ հաշվի։
17 անգամ։
7. Ուսուցիչը էկրանին մուտքագրում է 1-ից 8 թվանշանները: Այնուհետև նա թվերից չորսը ծածկում է եռանկյուններով։ Մնացած թվերից երեքը ծածկում է քառակուսիներով։ Հայտնի է, որ եռանկյուններով ծածկված թվերի գումարը 10 է։ Քառակուսիներով ծածկված թվերի գումարը 20 է: Ո՞ր թիվն է մնացել չծածկված։
6
8. Հինգ տարեկանների խումբը ուներ 10 ինքնագլոր։ Ինքնագլորներից մի քանիսը երեք անիվ ունեն։ Մանացածը ունեն երկու անիվ։ Բաբկենը հաշվեց բոլոր ինքնագլորների անիվների քանակը և ստացավ 26։ Ինքնագլորներից քանի՞սը ունեն երեք անիվ։
6 եռանիվ ինքնագլոր:
9. Այգեպան Սամվելը ցանկանում է ցանկապատել քառակուսաձև մարգը։ Մարգի ամեն կողմը ունի 4 քայլ երկարություն։ Ցանկապատի ձողերը որոշել է դնել միմյանցից 1 քայլ հեռավորության վրա։ Քանի՞ ձող կպահանջվի այդ ցանկապատի համար։
16 ձող։
10. Երրորդ դասարանում կար 15 աղջիկ և 12 տղա։ Խաղալու համար նրանք բաժանվեցին խմբերի։ Տղաների քանակը բոլոր խմբերում նույնն էր։ Աղջիկներն էլ բոլոր խմբերում հավասար էին բաժանվել։ Քանի՞ խմբի բաժանվեցին երեխաները։
3 խումբ
2 Մակարդակ
1. Ուղղանկյան կողմերի երկարությունները արտահայտվում են բնական թվերով։ Պարագիծը արտահայտվում է 7-ի բազմապատիկ թվով, իսկ մակերեսը՝ 9-ի։ Ո՞րն է պարագծի հնարավոր ամենափոքր արժեքը։
28
2. Այսօր Ալիսը կերավ 3-ով պակաս կոնֆետ, քան երեկ, և երկու անգամ ավելի շատ թխվածքաբլիթ, քան երեկ: Սակայն այսօր նրա կերած քաղցրավենիքների քանակը նույնն էր, ինչ երեկվանը: Քանի՞ թխվածքաբլիթ է կերել Ալիսն այսօր:
6 թխվածքաբլիթ:
3. Տրված 2, 0, 2, 6 թվանշանները տեղադրեք նկարում բերված վանդակներում այնպես, որ ստացված արտահայտության արժեքը լինի հնարավոր ամենամեծը։ Գտեք այդ ամենամեծ արժեքը։
Ամենամեծ արժեքը 1320:
4. Դավիթը և Անահիտը ապրում են նույն բարձրահարկ շենքի նույն մուտքում։ Անահիտը ապրում է Դավիթից 12 հարկ վերև։ Մի օր Դավիթը գնաց Անահիտին հյուր և իր բնակարանից աստիճաններով բարձրացավ դեպի Անահիտի բնակարանը։ Ճանապարհի կեսին նա 8-րդ հարկում էր։ Ո՞ր հարկում է ապրում Անահիտի։
14
5. Մի շարքով դասավորված են չորս կոճակներ, ինչպես ցույց է տրված նկարում (տես ստորև): Դրանցից երկուսի վրա ժպտացող դեմքեր են, իսկ մյուս երկուսի վրա՝ տխուր: Եթե սեղմում ենք որևէ դեմքի վրա, դրա և իր հարևանների արտահայտությունները փոխվում է հակադիրով (օրինակ՝ ժպտացողը դառնում է տխուր): Ամենաքիչը քանի՞ սեղմում պատք է անել, որպեսզի բոլոր դեմքերը դառնան ժպտացող:
2 սեղմում:
6․ Թութակը տիրոջից ցածր է 160 սանտիմետրով։ Երբ թութակը կանգնում է տիրոջ գլխին, գետնից բարձր է լինում 220 սանտիմետրով։ Գտեք թութակի բարձրությունը։
30 սմ:
7. Անին ունի երեք տուփ: Առաջին տուփում կա 16 կոճակ, երկրորդում՝ 28 կոճակ, իսկ երրորդում՝ 37 կոճակ: Ամենաքիչը քանի՞ կոճակ պետք է տեղափոխի, որպեսզի յուրաքանչյուր տուփում լինի հավասար քանակությամբ կոճակ:
11 կոճակ:
8. 28 սովորողներից բաղկացած դասարանում 8 սովորող սիրում է ելակ, իսկ 10-ը՝ հապալաս: 13 հոգի չեն սիրում հատապտուղներից ոչ մեկը: Քանի՞ աշակերտ է սիրում և՛ ելակ, և՛ հապալաս:
3 աշակերտ:
9. Լեոն ցանկանում է խորանարդի կողերը ներկել կարմիր կամ կապույտ գույնով: Նա նաև ցանկանում է, որ խորանարդի յուրաքանչյուր նիստ ունենա առնվազն մեկ կարմիր կող: Ամենաքիչը քանի՞ կող պետք է կարմիր ներկի
3 կող։
10. Քանի՞ հատվող ուղիղների զույգ կա տրված պատկերում:
10