March 26

Առաջադրանքների փաթեթ
1.Գրի՛ր մեկ բառով.
արյուն-քրտինք թափել, փշար-փշուր անել, գալար–մալար գալ, երդում-պա–
տառ ուտել, խաղք-խայտառակ դառնալ, պատառ–պատառ անել, կանգ առնել, զինաթափ անել, ձեռ ու ոտից ընկնել, գլխի գցել, կուչ գալ։


2.Փակագծերում տրված բառերը նախադասության մեջ գործեծել ճիշտ
ձևով.
ա) Ամռանը ես (լինել) Վանաձորում։ Գրեթե ամեն օր (լինել) էի ընկերոջս
Աշոտենց տանը։
բ) Փոքրիկ Անահիտն անընդհատ (լալ) էր։

Սի (լալ),– սաստեց մայրիկը,– հայրիկին խանգարում ես։
գ) ճամփորդության ընթացքում մեզ մատուցում էին բազմատեսակ մրգեր։
(Ուտել) էինք մեծ ախորժակով, որովհետև դրանցից երբևէ չէինք (ուտել)։

3․Գրել հետևյալ բայերի հոմանիշները՝ աղաչել, ապշել, պճնվել, ճաշակել, փրկել, բամբասել, գովել, տենչալ, թովել, զայրացնել, ապաքինվել, թառամել, ընդարմանալ, ընկղմվլ, հոխորտալ, կարկամել, գուշակել։

4․Գրել հետևյալ բայերի հականիշները՝ ձերբակալել, գտնել, ծնվել, անհետանալ, առնել, միաբանվել, լռել, քանդել, տալ, նվաստացնել, գրավել, ուշաթափվել, հուսահատեցնել։

5․Տրված տեքստում ավելացնել հետևյալ բառերը․ անշուշտ, ի
դեպ, արդյոք, գեթ, ավադ, ցավոք, ըստ երևույթին, ինչ խոսք։

Տարվա եղանակներից գարունը ամենագեղեցիկն է։ Այն նաև դպրոցականների համար ամենաուրախն է։ Չէ՜՛ որ սկսվում են արևոտ, տաք օրերը, ա–
պա արձակուրդները։ Կա՞ մի երեխա, որ սրտատրոփ չսպասի գարնան գա–
լոատին։
Բայց առայժմ այն յոթ սարերի հետևում է։ Դեռ կուշանա, և հարկ կլինի երկար երազել արևի, ուրախ խաղերի, անհոգ արձակուրդների և հետաքր–
քիր էքսկուրսիաների մասին։