Իմ սիրելիս սեբաստացին
Իմ սիրելի ստեբաստացին ամենա մոտիկ ընկերս է, մենք արդեն 8 տարի է ընկերներ ենք։Մենք չգիտեինք որ կարող ենք երկուսով լինել նույն դպրոցում և նույն դասարանում։ Իմ սեբաստացու սիրած առարկան անգլերենն է։ Նա ունի սև մազեր և շականակագույն աչքեր։
«Իմ դպրոցը առանձնահատուկ է»
Մենք ունենք այլընտրանքային կրթական մոտեցում։
Ուսուցումը ավելի ստեղծագործական ու ազատ է։
Շեշտը դրվում է ինքնուրույն աշխատանքի, նախագծային ուսուցման վրա։
Մեր մոտ դասագրքեր՝ պարտադիր չեն
Շատ առարկաներ անցնում ենք նախագծերով, փորձերով, հետազոտություններով։
Մենք հաճախ դասերը անում ենք դրսում բակում, այգում, զբոսանքների ժամանակ։
Սովորողները շատ օգտագործում են տեխնոլոգիաներ, բլոգներ, նկարահանումներ, մոնտաժ։
Առակները թարգմանել արևմտահայերենից
Մի ուժեղ առյուծ, նստած լինելով մի ժայռի վրա, տեսնում է, որ գազանները սարսափահար վազում են։ Առյուծը հարցնում է, թե ինչու են փախչում և ո՞ւմից են վախենում։
— Դու էլ փախիր, — ասում են նրանք, — որովհետև մարդը մոտենում է։
— Իսկ ո՞վ է մարդը, — զարմանում է առյուծը, — և ինչպիսի՞ ուժ ունի, որ այսքան եք վախենում նրանից։
— Նա կգա ու քեզ էլ վնաս կհասցնի, — պատասխանում են գազանները։
Իր ուժին վստահ՝ առյուծը մնում է իր տեղում։ Անցնում է մի փոքր ժամանակ, և գալիս է հողագործ մարդը։
— Արի կռվենք, — հպարտորեն ասում է առյուծը։
— Լավ, — համաձայնում է մարդը, — բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմ զենքերը տանն են։ Թույլ տուր՝ քեզ կապեմ, որ չփախչես, ես գնամ ու բերեմ զենքերս, հետո կկռվենք։
— Երդում արա, որ կվերադառնաս, — ասում է առյուծը, — և ես կհամաձայնեմ։
ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ
Մի տղա մի օր զայրանում է իր ծերացած հորից, նրան վերցնում է ուսին, տանում է անտառ, այնտեղ թողնում է ու տուն վերադառնում։
Տարիներ անց նա ամուսնանում է, որդի է ունենում, խնամում է նրան ու մեծացնում։ Սակայն այդ տղան էլ հոր պես երախտամոռ է լինում։
Մի օր, երբ նրա սիրտը նեղվում է հորից, վերցնում է նրան ուսին ու բարձրանում է լեռան կողմը։
—Տղաս, թող ինձ այստեղ ու հետ գնա,— ասում է հայրը։
—Իսկ ինչու հենց այստեղ՞,— հարցնում է տղան։
—Ես իմ հորը մինչև այս ծառն էի բերել,— պատասխանում է հայրը՝ խորը հառաչելով։
ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ
Մի օր Աղվեսը ասում է Աքլորին․
— Ի՜նչ գեղեցիկ ու մեղմ ես երգում, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու քո անուշ ձայնը լսեի։ Ափսոս, որ վաղվանից պիտի զրկվեմ քեզ լսելու հաճույքից․ մեղավորս՝ Սուրբ Կարապետ ուխտի պիտի գնամ։
Սիրուն Աքլոր, խնդրում եմ՝ ինձ հողինոց առաջնորդիր, որ հների համար ներվողություն խնդրեմ հողերից։
Այս քաղցր խոսքերից Աքլորի սիրտը կկակուղվի, և նա ասում է․
— Եկ, քեզ ցույց տամ հավանոցը։
Աղվեսը Աքլորի հետևից մտնում է հավաբուն, խեղդում է բոլոր հավերին ու ուտում։ Հետո ուտում է նաև Աքլորին՝ նրան ասելով․
— Իմ սիրունիկ Աքլոր, գիտե՞ս ինչքան դժվար կլիներ Սուրբ Կարապետ ուխտ գնալը թափուր ստամոքսով
Ընտանեկան ընթերցումներ
Վահան տերյան բանաստեխծություն
ընտանեկան ընթերցում
Պոչատ աղվեսը
Համագործակցային նախագծեր փոխայցելություն, ճանաչողական շրջայցեր
Կրթահամալիրի բոլոր դպրոցները Հարավային,Արևելյան,Հյուսիսային,Արևմտյան և Մայր դպրոցը շատ հարմարավետ է և լուսավոր։Մյուս տարի արդեն հաճախելուեմ Մայր դպրոց։